Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
советую уже сегодня купить проведенный диплом магистра в Киеве без предоплаты
Buy online watch: buy online watch

Ոսկրային փոփոխությունները բերում են կնճիռների առաջացմանը

voskrayin-popoxutyunner-ev-knchirner

Դեմքի մաշկի վրա տարիքային կնճիռների առաջացման խնդիրն անհանգստացնում է շատերին՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Դեմքի վրա կնճիռների և ծալքերի առաջացման պատճառները բազմաթիվ են: Հիմնական պատճառներից մեկն իհարկե ծերացման բնական գործընթացն է: Տարիքի հետ մաշկը կորցնում է իր առաձգականությունը, բարակում, կորցնում է ինքնաթարմացման ունակությունը: Այս բոլոր գործընթացներն արտահայտվում են դեմքի մաշկի վրա ծալքերի և փոսությունների առաջացմամբ:

Պլաստիկ վիրաբուժության ոլորտի ամերիկյան մասնագետները սենսացիոն բացահայտում են արել: Պարզվում է, կնճիռների առաջացման մեջ մեղավոր են ոչ այնքան մաշկային ծածկույթի տարիքային փոփոփոխությունները, որքան դեմքի ոսկրային հյուսվածքի կրճատումը: Ստացված տեղեկատվության շնորհիվ մասնագետները մտադիր են արմատապես վերանայել դեմքի երիտասարդացման ավանդական մոտեցումները:

Դեմքի ոսկրերը փոքրանում են հատկապես քթի շրջանում

Հետազոտությունների ընթացքում Կալիֆորնիայի մասնագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել են վաթսուն կամավորների՝ երեսուն կանանց և երեսուն տղամարդկանց դեմքի եռաչափ պատկերները: Ուսումնասիրությունների մեջ մասնակցելու համար հրավիրվել են կամավորներ, որոնց հետագայում բաժանել են երեք տարիքային խմբերի՝ 25-45տ, 45-65տ և 65տ-ից բարձր: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ժամանակի ընթացքում դեմքի անկյունային ոսկրերը չափերով փոքրանում են:

Այս փոփոխություններն ամենաշատն արտահայտվում են դեմքի կենտրոնական հատվածում՝ քթի շուրջը: Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության մեջ կիրառվող երիտասարդացման ավանդական միջոցները ենթադրում են ազդեցություն միայն դեմքի մաշկի վրա: Նոր միջոցը թույլ կտա համատեղել դեմքի մաշկի ավանդական վիրահատական ձգումը՝ ոսկրային ծավալը մեծացնող մեթոդների հետ:

 

 

| դիտումներ` 9383
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին