Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Որտեղ են առաջանում ձեր պզուկները. դեմքի քարտեզ

vortex-en-arajanum-dzer-pzuknery-demqi-qartez

Ինչու մեկի մոտ պզուկներն առաջանում են միայն այտերին, մյուսի մոտ՝ կզակին, երրորդի մոտ ամենից հաճախ պզուկներից տուժում է ճակատը: Պարզվում է այս հարցն ունի իր պատասխանը: Նայեք դեմքի քարտեզին:

1 և 2 հատվածներն արտահայտում են ստամոքսաղիքային տրակտի խնդիրները: Այս հատվածներում հաճախակի հայտնվող կորյակները հիշեցնում են այն մասին, որ պետք է կարգավորել մարսողական ֆունկցիան: Երբեմն դրա համար բավական է չափավորել մշակված և անառողջ սնունդի ընդունումը, ինչպիսիք են կիսաֆաբրիկատները, ռաֆինացված մթերքները, փոխարինել դրանք հում բանջարեղենով և մրգերով, խմել շատ ջուր, ինչպես նաև կրճատել ճարպերի քանակն օրվա ռացիոնում:

3 հատվածում հայտնված կորյակներն արտահայտում են լյարդի խնդիրները: Առաջին հերթին այս հատվածի պզուկները վկայում են սննդային ալերգիաների և տոքսինների մեծ քանակության մասին: Ուստի սա նշան է, որ վերանայեք ձեր սնուցումը. բացառեք ալկոհոլը, յուղալի սնունդը, որոշ ժամանակով նաև կաթնամթերքը: Օգնում են նաև թեթև ֆիզիկական վարժությունները և քունը, սա լյարդին հնարավորություն կտա իրեն թարմացնել:

4, 5, 7 և 8 հատվածներում առաջացող պզուկները հիշեցնում են, որ լյարդը ջրազրկված է: Շատ ջուր խմեք:

6-րդ հատվածը սիրտն է: Խուսափեք կծու սնունդից, ռացիոնում ավելացրեք վիտամին B և Օմեգա 3: Հետևեք ձեր զարկերակային ճնշմանը, խնդիրներ կարող են լինել նաև այստեղ: Եթե ձեր ծակոտիները լայնացած են այս հատվածում, մաշկի համար օգտագործեք oil-free՝ անյուղ միջոցներ, որ ծակոտիները չխցանվեն:

9 և 10 հատվածներում պզուկներ նկատելիս, ուշադրություն դարձրեք շնչառական համակարգին: Ծխելը, ալերգիաները և նույնիսկ գերտաքացումը բերում են խնդիրների՝ դեմքի այս հատվածներում: Օրգանիզմը պահեք հիմնային ռեժիմում՝ խուսափելով թթայնությունը բարձրացնող մթերքներից, ինչպիսիք են միսը, կաթնամթերքը, ալկոհոլը, շաքարը և կոֆեինը: Սննդակարգում ավելացրեք բանջարեղենը և հաճախ եղեք մաքուր օդին:

11 և 12 հատվածներ. պատճառը հորմոններն են: Այս հատվածի կորյակներն ու պզուկները սթրեսի և հորմոնալ փոփոխությունների նշան են(հնարավոր է պարզապես հորմոնային տատանումներ են՝ մենստրուալ ցիկլի, օվուլյացիայի հետ կապված կամ հղիության ժամանակ, հնարավոր է, որ ավելի լուրջ փոփոխություներ կան):  Խնդիրը լուծելու համար լավ քուն է պետք, հանգստություն, սնուցում, բանջարեղեններով հագեցում և շատ հեղուկներ:

Անսպասելի է, բայց երբեմն բավական է որևէ կանացի հոբիով զբաղվել(գործել, ասեղնագործել, կարել) և շատ ժամանակ տրամադրել սեփական կանացիությանը. խնամեք ձեզ, զարգացրեք բարություն, ներողամտություն և հորմոնալ ֆոնը կվերականգնվի: Պատահում է, որ օգնում է հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը, սակայն դա պետք է նշանակի միայն բժիշկը:

Հատված 13. խնդիրներ ունեք ստամոքսի հետ: Շատ բջջանյութ կերեք, բուսական թեյեր խմեք, շատ ջուր խմեք և ազատվեք տոքսիններից:

 

| դիտումներ` 33713
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին