Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Горные лыжи и горящие туры в Болгарию это то, что нужно для полноценного времяпровождения.
Buy online watch: buy online watch

Շամպունի հաճախակի փոփոխումն օգտակար է մազերի համար

shampuni-popoxutyunn-ogtakar-e

Մասնագետները միաձայն պնդում են, որ մազերի լվացման միջոցները պետք է փոխել որքան հնարավոր է հաճախ, գոնե ամեն երկու-երեք շաբաթը մեկ: Դա չի նշանակում, որ չօգտագործված մնացորդները պետք է նետել աղբարկղը: Մաշկաբանները խորհուրդ են տալիս գնել միանգամից մի քանի տեսակի շամպուն և բալզամ, և օգտագործել դրանք` հաջորդաբար:

Մաշկաբան Ալլա Սվետլովան նշում է. “Բոլոր շամպուններն ունեն տարբեր բաղադրակազմ: Որոշները հարուստ են հանքանյութերով և վիտամիններով, որոնք սնուցում են գլխի մաշկն ու խթանում մազերի աճը: Իսկ մյուսները կարող են պարունակել հակաբորբոքային հատկությամբ օժտված դեղաբույսեր(երիցուկ, վաղինակ): Անհրաժեշտ են և մեկը, և մյուսը”: Հերթափոխելով շամպունները, դուք տալիս եք մազերին բոլոր անհրաժեշտ նյութերը,  չթողնելով որ նրանք վարժվեն որևէ մեկ բաղադրակազմի և դադարեն դրան արձագանքել:

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս նաև լվանալ մազերը հերթականությամբ՝ շամպունով և բալզամով, օգտագործելով դրանք որպես առանձին միջոցներ: Օրինակ՝ մի օր օգտագործեք շամպուն, իսկ հաջորդ օրը մազերը լվացեք բալզամով:  Այս խորհուրդը հատկապես ակտուալ է յուղոտ մազեր ունեցողների համար, ովքեր ստիպված են լվանալ մազերն ամեն օր: Այսպես լվանալով՝ մազերի ծայրերը չեն չորանա, իսկ արմատները կստանան անհրաժեշտ սնուցումը:

Մանկական շամպուններն անվտանգ չեն մեծերի համար

Մասնագետները կոչ են անում հիշել, որ յուրաքանչյուր տեսակի մազերին անհրաժեշտ է իր շամպունը: Մանկական միջոցների անվտանգ լինելու մասին խորհուրդներն այնքան էլ ճիշտ չեն: Մեծահասակ մարդու մաշկն ու մազերը չեն ստանա  սնուցման համար անհրաժեշտ նյութերն՝ այս միջոցներից:

ՌԴ առողջապահության նախարարության պլաստիկ վիրաբուժության և կոսմետոլոգիայի ինստիտուտի ԲԳԹ Մարգարիտա Նավասարդյանը նշում է, որ մանկական շամպուններն ի զորու չեն պայքարելու մազերի խնամքի ագրեսիվ միջոցների դեմ, որոնք օգտագործում են ժամանակակից կանայք: Ոչ ճիշտ ընտրված խնամքի միջոցները կարող են ոչ միայն վնասել մազերը, այլև հանգեցնել լուրջ մաշկաբանական խնդիրների:

| դիտումներ` 20422
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին