Ինչպես հեռացնել դաջվածքները. բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյան

Դաջվածքները մեզ հայտնի են դեռ վաղ ժամանակներից, սակայն ինչպես կարելի է նրանցից վերջնականապես ձերբազատվել առանց անցանկալի հետևանքների` գիտեն քչերը:
Ի՞նչպես ճիշտ հեռացնել անցանկալի դաջվածքները
Պատասխանում է “Ավանտա” բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան Գրետա Դավթյանը:
-Դաջվածքի հեռացումը շատ պատասխանատու գործընթաց է, քանի որ նրա հեռացման համար հարկավոր է համապատասխան լազերի գրագետ կիրառում և միայն որի ճիշտ կիրառման դեպքում էլ հնարավոր է հեռացնել դաջվածքը` առանց հարակից հյուսվածքները վնասելու: Այդ իսկ պատճառով դաջվածքների հեռացումը հարկավոր է իրականացնել միայն մասնագիտացված բժշկական կենտրոններում: Լազերային ճառագայթի ազդեցության ճիշտ ընտրված ռիթմը հնարավորություն է տալիս հեռացնել մաշկի ներսում գտնվող գունանյութը` առանց սպիների և անցանկալի հետևանքների առաջացման: Ահա այդ պատճառով էլ` միայն մասնագիտացված կլինիկայում է հնարավոր դաջվածքների արագ, անվտանգ և առավելագույնս արդյունավետ հեռացումը:
Ի՞նչպես է կատարվում գործընթացը
-Լազերի լույսն ընտրողաբար ազդում է դաջվածքի ներկանյութի վրա, որն էլ քայքայում է մաշկի էպիդերմալ և դերմալ շերտերում գտնվող ներկանյութի միկրոմասնիկները: Գործողության ավարտից հետո սկսվում է ակտիվ շրջան` 3-4 շաբաթ տևողությամբ, որի ընթացքում ներկանյութի միկրոմասնիկները օրգանիզմից դուրս են մղվում ավշային համակարգի միջոցով: Բարդ տիպի դաջվածքները, ի տարբերություն պարզ դաջվածքների, հեռացվում են մի քանի այցելության ընթացքում: Այցելությունների քանակը կախված է դաջվածքի խորությունից, խտությունից և օգտագործված գունանյութի որակական հատկանիշներից: Այս մեթոդը ողջ աշխարհում համարվում է դաջվածքների հեռացման ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդը` հնարավորություն տալով ոչ միայն վերացնել անցանկալի դաջվածքը, այլև շտկել կատարված դաջվածքի թերությունները: Տվյալ լազերի տեսակը, որը կիրառվում է “Ավանտա” բժշկական կենտրոնում, հնարավորություն է տալիս` արագ, անցավ և անվտանգ հեռացնել ցանկացած բարդության դաջվածքներ, անկախ կատարման ժամանակահատվածից: