Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչից են առաջանում պզուկները

pzuknern-arajanum-en-katic-ev-qaxcric

Կաթնային և շաքարային մթերքները մեծացնում են մաշկի վրա պզուկների առաջացման հավանականությունը: Այս եզրակացությանն են եկել գիտնականները, ովքեր վերլուծել են 50 տարվա ընթացքում անցկացված մեծաքանակ հետազոտությունները:

Եթե դուք հոգնել եք պայքարել դեմքի և մարմնի պզուկների դեմ, եթե փորձարկել եք մաշկի մաքրման բոլոր ժամանակակից մեթոդները, լոսյոններն ու կրեմները, ապա ժամանակն է կենտրոնանալ սննդակարգի վրա: Կրճատեք կաթնամթերքը, ինչպես նաև բարձր գլիկեմիկ ինդեքսով սնունդը (այն արագ բարձրացնում է շաքարի մակարդակն արյան մեջ):

Ինչի մասին են վկայում հետազոտությունները

Տասնամյակներով գիտնականները վիճել են այս հարցի շուրջ՝ արդյոք նման սնունդը մաշկի վրա պզուկների առաջացման պատճառ է հանդիսանում, և հիմա գիտությունն արդեն հանգել է միանշանակ եզրակացության:

Դրա համար Նյու Յորքի համալսարանի գիտնականները վերանայել են 50 տարվա ընթացքում անցկացված հետազոտությունները: Պարզվել է, որ կաթ և շաքար պարունակող մթերքներն ուժեղացնում են դեմքի վրա պզուկների առաջացման գործընթացը:

Պզուկների առաջացումը դեռահասների մոտ

Պզուկներն ու կորյակներն առաջանում են ավելորդ ճարպի և մաշկի մահացած բջիջների համակցությունից, որը փակում է ծակոտիները, ինչը բերում է բակտերիաների զարգացմանն ու բնորոշ թմբիկների առաջացմանը: Ընդունված է կարծել, որ մաշկային ճարպի ավելցուկային արտադրությունը պայմանավորված է հորմոնալ տատանումներով, դրա մասին է վկայում այն փաստը, որ կորյակային ցանը 80% դեպքերում հանդիպում է դեռահասների մոտ:

Դեպքերի մեծամասնությունում նրանց մաշկային խնդիրներն անցնում են ինքուրույն՝  25-30 տարեկանում, երբ հորմոնալ ֆոնը լրիվ կարգավորվում է: Պզուկներն անմիջական վտանգ չեն ներկայացնում առողջության համար, բայց ծանր դեպքերում դրանք բերում են սպիների առաջացմանը, ինչը վատ է անդրադառնում դեռահասի ինքնագնահատականի վրա՝ երբեմն նույնիսկ դեպրեսիայի պատճառ դառնալով:

Ինչպես փոխել սննդակարգը՝ պզուկներից խուսափելու համար

19-րդ դարից գիտնականները փորձել են կապել պզուկները շոկոլադի, շաքարի և յուղոտ սննդի օգտագործման հետ: Այժմ ապացուցված է, որ եթե երիտասարդ մարդու սննդակարգում շատ են կաթնամթերքն ու շաքարով հարուստ ուտելիքները (գազավորված ըմպելիքներ, թխվածքներ, կարկանդակներ, շոկոլադ, սպիտակ հաց, կարտոֆիլ և այլն), ապա պզուկների առաջացման հավանականությունը նկատելիորեն բարձրանում է:

Դրա համար փորձագետները խորհուրդ են տալիս անցնել ցածր գլիկեմիկ ինդեքսով սննդակարգի  (մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ,մակարոնեղեն, բրինձ, լոբազգիներ  և այլն):

| դիտումներ` 35697
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին