Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչի կարող է բերել պարանոցի “ճտոցը”

inchi-karox-e-berel-paranoci-chtocy

Մեջքի ցավերի ժամանակ մեզնից շատերը բռնում են ձեռքերով պարանոցն ու սեղմում՝ մինչև ճտալը:  Նույնն էլ երբեմն անում են  մանուալ թերապևտները, բայց գիտնականները պնդում են, որ ցավերի մեղմացման նման եղանակն ավելի շատ վնաս է տալիս առողջությանը, քան օգուտ:

Բուժաշխատողները բաժանվել են երկու խմբի: Նրանց զգալի մասը պարանոցի սեղմումը կլինիկորեն ավելորդ են համարում, մյուսները խոսում են այս մեթոդի էֆեկտիվության մասին, ենթադրելով, որ այն նպաստում է արյան ճնշման իջեցմանը:

Այս տեխնիկան, որը բժիշկների շրջանում հայտնի է ողնաշարային մանիպուլյացիա անվանումով, ներառում է իր մեջ տարբեր բնույթի ազդեցություններ ողնաշարի պարանոցային հատվածի վրա՝ մեջքի, պարանոցի և այլ շրջանների ցավերի վերացման նպատակով:

Մինչդեռ ֆիզիոթերապևտ Նիլ Օ’քոննելը, ով աշխատում է անգլիայի Brunel Universiti-ում, ենթադրում է, որ նման մանիպուլյացիաները  “կարող են հետագայում նյարդային-անոթային լուրջ բարդություններ առաջացնել”:  British Medical Journal ամսագրում ներկայացված հոդվածում Օ՛քոննելը գրում է այն մասին, որ տվյալ տեխնիկան “պարտադիր և ցանկալի չէ”:

Պարանոցի “խրթոցը” կարող է բերել ինսուլտի

“Ողնաշարային մանիպուլյացիաները տարբերվում են սովորական մերսումից,-տեղեկացնում է բժիշկը: -Խոսքը գնում է բնորոշ շարժումների մասին, երբ պարանոցի վրա գործադրված ճնշման տակ լսվում է մեզ քաջ ծանոթ “խրթոցը”: Հայտնի են դեպքեր, երբ նման միջամտություններից հետո մարդկանց մոտ մի քանի օրից ինսուլտ է զարգացել. պարանոցի սեղմումը կարող է վնասել ողնաշարային զարկերակը, որն արյուն է մատակարարում ուղեղին”:

Օ՛Քոննելը կոչ է անում օգտագործել ցավի վերացման այլ մեթոդներ՝ ինչպիսին փափուկ մերսումն է, կամ վարժություններ, որոնք բավականին արդյունավետ են և ոչ մի վտանգ չեն ներկայացնում առողջության համար: Նրանցից ոչ մեկը պանացեա չի հանդիսանում, քանի որ բժշկությունը դեռ չունի վստահելի միջոց՝ պարանոցի ցավերի վերացման համար: Փոխարենը նրանք տալիս են ցավերի նույնչափ թեթևացում, որչափ պարանոցի սեղմումից առաջացած խրթոցը:

| դիտումներ` 10593
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին