Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչ պետք է իմանալ դիմահարդարման մասին

inch-petq-e-imanal-dimahardarman-masin

Եթե ցանկանում եք, որ Ձեր դիմահարդարումը ճիշտ լինի, հետևեք մասնագետի խորհուրդներին, որոնք կարող են ճիշտ օգնական և ուղեցույց լինել Ձեզ համար.

1. Դիմահարդարվեք բնական լույսի ներքո, այն հնարավորություն է տալիս ավելի լավ նկատել Ձեր դեմքի թերությունները և օգնում է  ճիշտ շտկումներ կատարել:

2. Դեկորատիվ կոսմետիկան օգտագործեք փափկեցնող քսուքից (կրեմ) մի քանի րոպե անց: Ոչ մի դեպքում մի քսեք սնուցող կրեկը կոպերին, այլապես ստվերաներկը կլինի ոչ հարթ:

3. Մի չարաշահեք դիմափոշին, քանի որ անընդհատ ծածկելով թերությունները, Դուք չեք էլ նկատի ինչպես ծանրաբեռնեցիք մաշկը: Միևնույնն է, Ձեր դեմքին ոչ ոք խոշորացույցով չի նայում:

4. Երբեք մի օգտագործեք միաժամանակ տարբեր տոնային կրեմներ: Դրանց տարբերությունը բոլորն էլ կզգան անգամ անզեն աչքով: Պետք է ընտրել ինչքան հնարավոր է մաշկի գույնին մոտ տոնային կրեմ: Ցանկալի չէ բաց գույնի մաշկի վրա շատ մուգ տոնային կրեմը: Այն շատ արհեստական է թվում:

5. Ստվերաներկ օգտագործելու դեպքում նախապես կոպերին մի փոքր դիմափոշի քսեք,  այդպես ստվերաներկն ավելի երկար կմնա:

6. Աշխատեք խուսափել հատկապես կապույտ, կանաչ, փայլուն ստվերաներկերից, դրանք նախատեսված են հիմնականում տոնական օրերի համար և առօրյայում ավելի արհեստական են դարձնում դեմքը:

7. Մինչ շուրթերը ներկելը, քսեք փափկեցնող կրեմ կամ բալզամ շուրթերի համար: Դա կօգնի փափկեցնել կոշտ շուրթերը, և շրթներկը շատ ավելի հարթ կնստի:

8. Որպեսզի շրթներկն ավելի կայուն լինի և երկար ժամանակ մնա շուրթերին, մինչ շրթներկ քսելն օգտագործեք շուրթերի համար նախատեսված մատիտ: Այդպես ավելի հագեցած և կայուն գույն կստանաք:

Աղբյուր` operativ.am
| դիտումներ` 17694
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին