Հոլիվուդյան ժպիտ

Հոլիվուդյան Ժպիտ Շատերը գիտեն` սա ինչ է, բայց ոչ բոլորը գիտեն, թե որտեղից է առաջացել այդ արտահայտությունը : Հոլիվուդյան ժպիտ արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է բժիշկ Չարլզ Պինկուսը (Charles Pincus)-ը: Նա դեռ անցած դարի 30-ականներին առաջինն էր, ով օգնեց շատ հոլիվուդյան աստղերի ձեռք բերել ճերմակափայլ ժպիտ՝ վինիրների շնորհիվ: Վինիրները, սակայն, սովորական մարդկանց հասանելի դարձան և արդեն իսկ պրակտիկայում սկսեցին լայն կիրառում ունենալ 1985թ.-ից: Իսկ ի՞նչ է վինիրը:
Վինիրն իրենից ներկայացնում է լաբորատոր պայմաններում պատրաստված, պլոմբայից կամ կերամիկայից միկրոպրոթեզ, որը տեղադրվում է ատամների առաջնային մակերեսների վրա: Վինիրների առավելությունը կայանում է նրանում, որ նրանց տեղադրման համար ատամի առողջ հյուսվածքից հղկվում է ընդամենը 0.5-0.7 մմ հյուսվածք: Եվս մեկ առավելությունը կայանում է նրանում, որ վինիրների շնորհիվ կարելի է ստանալ ատամի ցանկացած անատոմիական տեսք և գույն:
Գոյություն ունի նաև վինիրների ևս մեկ տեսակ՝ լյումինիրներ: Սա շատ բարակ վինիր է: Այն պատրաստվում է հատուկ տեսակի կերամիկայից, որը շատ ամուր է և միևնույն ժամանակ շատ բարակ: Իրենց բարակության շնորհիվ համեմատվում են կոնտակտային լինզաների հետ և կոչվում են ատամների լինզաներ: Դրանց առավելությունը կայանում է նրանում, որ կարելի է տեղադրել նույնիսկ բերանի խոռոչում արդեն առկա ատամնապսակների կամ կամուրջների վրա` էսթետիկ նկատառումներով:
Հ.Գ.-Այս նյութի շրջանականերում փորձել եմ, հնարավորինս պարզ և հասկանալի, առանց տերմինաբանական հնարքների ներկայացնել ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԺՊԻՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
Սիրով , բժիշկ-ստոմատոլոգ ՝ Վարդան Մնացականյան