Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Գազավորված ըմպելիքը քայքայում է ատամները

gazavorvac-ympeliqy-qayqayum-e-atamnery

Գազավորված ըմպելիքները կարող են բացասաբար ազդել ոչ միայն մարդու ինքնազգացողության, այլև ատամնաշարի վրա: Այս մասին հայտնում է ռուսական rosbalt.ru կայքը: Կայքի փոխանցմամբ, մի տղամարդ, 3 տարի շարունակ կանոնավոր կերպով ընդունելով օրական 6-8 լ գազավորված ըմպելիք, զրկվել է առողջ ատամներ ունենալու հնարավորությունից: Ատամները սկսել են սևանալ, որակազրկվել: Արդյունքում տղամարդու 32 ատամից մնացել էր ընդամենը 13-ը, որոնք էլ հեռացվել են՝ անպետք լինելու պատճառով:

Ավելի վաղ հաղորդվում էր,  որ քաղցրի չարաշահումը կարող է բացասաբար ազդել ատամնաշարի վրա՝ քայքայելով այն: Բայց գազավորված ըմպելիքների պատճառած վնասն առավել սարսափելի է: Գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն հիվանդները, ովքեր օգտագործել են գազավորված ըմպելիքներ, առավել շատ և լուրջ առողջական խնդիրներ են  ունեցել, քան այն հիվանդները, ովքեր չեն օգտագործել կամ քիչ են օգտագործել դրանք: Գազավորված ըմպելիքները  հավասարապես վատ են ազդում  թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց  առողջության վրա:

Աղբյուր` http://168.am
| դիտումներ` 5286
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին