Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
поможем оформить и купить диплом доктора наук в Киеве с доставкой в любой город
Buy online watch: buy online watch

Երիտասարդացնող պրոցեդուրաներն ըստ վարկանիշների

eritasardacnogh-proceduraner

Աշխարհում ներարկումային կոսմետոլոգիան միշտ էլ ընդունված է եղել հաճախորդների կողմից: Այս տենդենցը հեշտ է բացատրել քիչ տրավմատիզմով, վերականգնման շրջանի բացակայությամբ, մատչելիությամբ և արդյունքի կանխատեսելիությամբ:  Ձեզ ենք ներկայացնում երիտասարդացնող ոչ վիրահատական  պրոցեդուրաների վարկանիշային ցանկը.

 

 

    1. Բոտոքսի ներարկում
    2. Քիմիական պիլինգ
    3. Միկրոդերմաբրազիա
    4. Մեզոթերապիա
    5. Եզրագծային պլաստիկա

Բոտոքսի ներարկումը դեմքի կնճիռների հարթեցման ընդունված ինվազիվ մեթոդ է: Պրեպարատի ազդեցության հիմքում ընկած է նյարդային իմպուլսների արգելակումը, որոնք կասեցնում են մկանների աշխատանքը: Բացի մաշկը հարթեցնող էֆեկտից բոտոքսի ազդեցությունն ուղղված է բջիջների սնուցմանն ու հարստացմանը: Բացի այդ, մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս պրեպարատը կանխարգելում է միգրենի զարգացումն ու գերքրտնարտադրությունը: Սա կոսմետիկ միջամտություն է, որը կարող է իրականցնել միայն մասնագետը:

Քիմիական պիլինգը բուժական պրոցեդուրա է, որի հիմքում ընկած է էպիդերմիսի մակերեսային և միջային շերտերի վրա տարբեր քիմիական պրեպարատներով ազդեցությունը: Ներթափանցելով մաշկի խորքերը, քիմիական միացությունը շերտազատում է մահացած բջիջները, խթանում կոլագենի և էլաստինի սինթեզը: Քիմիական պիլինգի անցկացման համար ամենաիդեալական թեկնածուները բաց մաշկ և մազեր ունեցող կանայք են:

Միկրոդերմաբրազիան մաշկի վրա միկրոբյուրեղների ազդեցությունն է՝ բջիջների առաջացումը խթանելու նպատակով:  Լավագույն արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս անցնել մի քանի պրոցեդուրա կոնկրետ սահմանված ժամանակահատվածում: Միկրոբյուրեղների ազդեցության հիմնական օջախը հանդիսանում են ակնեի և հիպերպիգմենտացիայի հատվածները: Պրոցեդուրան ինքնաբավ է, բայց երբեմն այն զուգորդում են քիմիական պիլինգների, լուսաբուժության հետ:

Մեզոթերապիան մաշկի երիտասարդացման ինվազիվ մեթոդ է: Վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ում այս պրոցեդուրան դարձել է  նույնքան ընդունված, որքան լիպոսակցան է: Պրոցեդուրայի ազդեցությունը բազմակողմանի է՝ կնճիռների հարթեցում, մաշկի ճարպային շերտի ավելցուկի հեռացում, մազերի աճի խթանում:

Եզրագծային պլաստիկա՝ կնճիռների հարթեցման ներարկումային մեթոդներ:  Գործունեության ուղղվածությունը՝ եզրագծեր, արտաքին ուրվագծեր տալը, եզրագծային պլաստիկային թույլ է տալիս առաջնային դիրքերից մեկը գրավել կոսմետոլոգիական պրոցեդուրաների մեջ: Մասնագետներնը կիրառում են տասնյակ պրեպարատներ՝ եզրագծային պլաստիկա իրականացնելիս: Ծառայությունների շուկայում լայն տարածում ունեն հետևյալ պրեպարատները՝ Restylane, Perlane, Juvederm, Biogel, Sudzhiderm և այլն:

Պետք է նշել, որ նույնիսկ ֆինանսական ճգնաժամի պայմաններում  կանանց սերը երիտասարդացնող ինվազիվ մեթոդների հանդեպ իրեն չի սպառել:

| դիտումներ` 6943
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին