Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Տնային բնական դիմակներ մազաթափության դեմ

tnayin-bnakan-dimakner-mazataputyan-dem

Մազաթափության դեմ տարբեր մթերքների եվ խոտերի հիմքով պատրաստած տնային դիմակները ոչ միայն ամրացնում են մազարմատները, այլեվ` մազերին առողջություն եվ գեղեցիկ փայլ են հաղորդում: Շատ մարդիկ մազերը խնամելիս նախընտրությունը տալիս են սեփական ձեռքերով պատրաստած բաղադրատոմսերին: Այսպիսի
դիմակները, մազաթափության խնդիրը լուծելուց բացի,սնուցում են մազերը օգտակար նյութերով՝ նրանց տալով փայլ եվ փափկություն:

Ինչից են պատրաստում տնային բնական դիմակները

Տնային բնական դիմակների բաղադրատոմսերը դժվար է բաժանել հստակ կատեգորիաների, քանի որ նրանցից մի մասի կազմում մտնում են շատ բաղադրիչներ, իսկ ոմանք ներկայացված են միայն որեվէ խոտաբույսի թուրմի տեսքով: Հաճախ դիմակները պատրաստում են բուսական յուղերի եվ սպիրտ պարունակող հեղուկների հիմքի վրա:

Փորձարկեք եվ ընտրեք այն, ինչը համապատասխանում է հենց Ձեզ: Ինքնուրույն պատրաստեք տնային դիմակ մազաթափության դեմ, եվ արդյունքը երկար սպասեցնել չի տա: Մազերը կմնան գլխին, այլ ոչ թե սանրի  վրա, իսկ նրանց գեղեցկությունն ու առողջությունը կուրախացնեն Ձեզ ամեն օր:

Մեղրով դիմակներ մազաթափության դեմ

Դիմակ № 1

  Երկու թեյի գդալ մեղրի վրա լցրեք երկու թեյի գդալ կռատուկի յուղ(репейное масло): Մանրակրկիտ խառնեք մինչեվ դառնա միատարր զանգված: Ստացված զանգվածին ավելացրեք երկու դեղնուց եվ կրկին խառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին: Պարտադիր չէ այն քսել մազերի ամբողջ երկայնքով: Այդպես թողեք քառասուն րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով:

Դիմակը պետք է կիրառել շաբաթական 1-2 անգամ: Բուժման ցիկլի տեվողությունը՝ 2-3 ամիս:

Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Մազերը փայլում են ողջ երկայնքով:

Դիմակ № 2

Մեկ ճաշի գդալ մեղրի վրա լցրեք մեկ ճաշի գդալ կոնյակ: Լավ խառնեք եվ թողեք այդպես երկու ժամ: Ստացված զանգվածին ավելացրեք երկու՝ թույլ հարած ձվի դեղնուց: Խառնեք՝ շարունակելով թեթեվակի հարել: Դիմակը քսեք գլխի մաշկին: Եթե ձեր մազերը չոր են, աշխատեք, որ դիմակը չտարածվի մազերի ողջ երկայնքով՝ ալկոհոլային դիմակները լրացուցիչ չորացնում են մազերը: Պահեք դիմակը քսան րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով:

Դիմակը պետք է կիրառել շաբաթական մեկ անգամ: Տեվողությունը՝ ելնելով արդյունքից: Սովորաբար 4-5 պրոցեդուրան բավական է:

Արդյունքը. Մազարմատներն ամրանում են: Դիմակը խթանում է մազերի աճը:

Դիմակ № 3

Պատրաստեք հալվեի(алоэ) հյութ: Դրա համար հալվեի թարմ պոկած տերեվներից քամեք հյութը, իսկ հետո այն անցկացրեք մարլայի միջով: Այսպիսի մաքրումն անհրաժեշտ է, քանի որ  լվանալիս շատ դժվար կլինի հալվեի կտորները հեռացնել մազերից: Մեկ ճաշի գդալ մեղրին ավելացրեք մեկ ճաշի գդալ հալվեի հյութից: Լավ  խառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին: Այս դիմակը կարող եք նաեվ տարածել մազերի ողջ երկայնքով: Պահեք այդպես մոտ կես ժամ, իսկ հետո լվացեք տաք ջրով:

| դիտումներ` 321614
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին