Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Մազաթափություն (ալոպեցիա)

mazataputyun-yndhanur

Մազաթափությունն, ինչպես եվ մազերի աճը բնական երեվույթներ են, որոնք տեղի են ունենում բոլորի մոտ՝ առանց բացառության, օրգանիզմը փոխում է հին մահացած բջիջները նորերով: Մարդն օրական կորցնում է 50-100 մազ: Յուրաքանչյուր մազ ապրում է գլխի վրա 3-7 տարի: Գլխի մազերի  90%-ն ակտիվորեն աճում է, մնացած10%-ը գտնվում են հանգստի վիճակում: Այս փուլը տեվում է 2-6 ամիս , որից հետո մազն ընկնում է:

Սովորաբար տարիքի հետ մազերը չեն բարակում, բայց երբեմն ընկած մազերի տեղում նորերը չեն աճում: Եվ այս գործընթացը կարող է սկսվել արդեն վաղ հասունության շրջանում:

Օջախային ճաղատացումը հիվանդություն է, որի ժամանակ թափված մազերի տեղում մնում են հարթ, կլոր հետքեր: Միեվնույն ժամանակ գլխի մաշկը նորմալ տեսք ունի՝ ոչ մի թեփ, սպիներ կամ խոցեր:

Մազաթափության պատճառները

Մազաթափության պատճառները շատ բազմազան են: Ներքին եվ արտաքին տարբեր անբարենպաստ գործոնների երկարատեվ ազդեցության հետեվանքով, առաջին հերթին տուժում է գլխի մաշկը:

Երբ խանգարվում է գլխի արյան շրջանառությունը եվ ճարպային փոխանակությունը, դիտվում է մազարմատների սնուցման եվ աճի խանգարում, իսկ վերջնական արդյունքում՝ մազաթափություն:

Մազաթափություն կարող է առաջանալ տարբեր հիվանդությունների, հորմոնալ խանգարումների, գլխի վնասվածքների, որոշ պրեպարատների ընդունման, ինչպես նաեվ սթրեսի հետեվանքով:

Մազաթափությանը նպաստող գործոններն են

- ծերանալը;
-ժառանգականությունը(ճաղատ տղամարդիկ եվ կանայք՝ ազգականների մեջ);
- հորմոնալ դիսբալանսը(օրինակ՝ կանայք ծննդաբերությունից հետո կամ դաշտանադադարի ժամանակ);
- գլխի տրավմաները;
- գլխի մաշկի վնասվածքը;
-բակտերիալ եվ սնկային վարակները, աուտոիմուն հիվանդությունները;
- որոշ դեղեր կարող են առաջացնել դարձելի մազաթափություն(ճնշման դեղեր, արյան մակարդելիությունն իջեցնող պրեպարատներ, արթրիտի եվ պոդագրայի բուժման համար կիրառվող միջոցներ):
Ճառագայթումն ու քիմիոթերապիան ուռուցքային հիվանդությունների ժամանակ հիվանդների 90%-ի մոտ առաջացնում են մազաթափություն:
- հակաբեղմնավորիչ հաբերը նույնպես կարող են առաջացնել մազաթափության ուժեղացում՝ ընդունման ժամանակ:

Ալոպեցիայի մյուս պատճառներն են

- վահանաձեվ գեղձի հիվանդությունները;
- ինֆեկցիաները, վիրահատությունները;
-համակարգային կարմիր գայլախտը;
- սնկային վարակները(դերմատոմիկոզ, որքին);
- սխալ սնունդը;
- սթրեսը՝ ֆիզիկական եվ հոգեբանական;
- սխալ սանրվածքը(ձիգ կապելը):
- վնասված մազերը(ներկում, չորացում, քիմիական գանգրացում);

| դիտումներ` 119850
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին