Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչու են մազերը խճճվում?

inchu-en-mazery-xchchvum

Թուլացած մազերը՝ խնդիր է, վնասված մազերը՝ խնդիր է, երբ մազերը թափվում են՝ խնդիր է, բայց երբ մազերը խճճվում են, դա արդեն աղետ է: Այս դեպքում մազերը ոչ թե պարզապես թուլացած, վնասված են, այլ օրեցօր նրանք նկատելիորեն քչանում են, իսկ սանրվելու պրոցեդուրան անհավանական մեծ ջանքեր ու ժամանակ է խլում: Արդյունքում՝ ո՛չ մազեր, ո՛չ տրամադրություն, ո՛չ
նորմալ սանրվածք…

Ամեն դեպքում, եթե մազերն ուժեղ խճճվում են, նրանք անառողջ են: Առաջին հերթին դա խոսում է նրանց չորության մասին: Դրա համար կտրեք ծայրերն ուզբաղվեք մազերի ինտենսիվ խոնավեցմամբ ու սնուցմամբ:

Ընտրեք ճիշտ խնամքի միջոցներ

Կարելի է օգտագործել ինչպես տնային դիմակներ ու բալզամներ(հատկապես խրախուսվում են բուսական և անուշաբույր յուղերը), այնպես էլ՝ գնված: Միայն թե այս դեպքում պետք չէ խնայել, ընտրեք որակյալ միջոցներ, ավելի լավ է՝ պրոֆեսիոնալ:

Ճիշտ կլինի, եթե շամպունը, բալզամը, դիմակը և մազերը հարդարելու միջոցները ձեզ համար ընտրի մասնագետը: Քանի որ ինքնուրույն դուք դեռ երկար փորձարկումներ կանեք: Իսկ եթե որոշել եք ինքնուրույն փնտրել համապատասխան միջոցներ, ուշադրություն դարձրեք նաև մազերի համար նախատեսված կրեմների և հատուկ սփրեյների վրա, որոնք հեշտացնում են սանրումը:

Փոխեք սանրվածքը

Եթե դուք ունեք բարակ մազեր, հնարավոր է ձեզ օգնի նոր կտրվածքը: Ինչքան նրանք կարճ  լինեն, այնքան խճճվելու հավանականությունը քիչ է: Միաժամանակ նաև կերպարը կփոխեք:  Եթե ոչ մի կերպ չեք ուզում կտրել մազերը, հավաքեք դրանք հանգույցի մեջ կամ հյուսեք: Արձակած մազերը շատ ավելի արագ են խճճվում:

Ինչպես և ինչով սանրվել

Մազերը սանրեք փունջ-փունջ, սկսեք ներքեվից և աստիճանաբար սանրելով բարձրացեք վերեվ: Մի մոռացեք մազերը փափկացնող սփրեյների մասին: Նշանակություն ունի նաև սանրը՝ հատկապես անհնազանդ մազերի դեպքում: Եթե  մազերը դժվար են սանրվում, գնեք երկար, նոսր ատամներով փայտե սանր, և գործը կհեշտանա:

Մազերը հավաքած քնեք

Գիշերը խորհուրդ է տրվում մազերը հավաքել: Իսկ ցերեկը փոխեք մազերը հավաքելու ձևն ու տեղը: Օրինակ մազակալն անընդհատ միևնույն տեղում կրելը նույնպես բերում է մազերի խճճմանն ու խրձերի առաջացմանը:

Բնական հագուստ և առողջ սնունդ օգտագործեք

Վիճակը կարող է խորացնել նաև մազերի ստատիկ էլեկտրական լիցքը: Դրա համար պետք է բացառել բոլոր սինթետիկ իրերը, որոնց կարող են հպվել ձեր մազերը՝ բարձի երեսը, գլխարկը, վերնահագուստը պետք է բնական լինեն:

Մի մոռացեք նաև վիտամինների և առողջ ապրելակերպի մասին:  Չէ որ մեր մազերի վրա ամեն-ինչ անդրադառնում է՝ և ներքին, և արտաքին գործոնները…

| դիտումներ` 46531
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին