Մարմնի մազահեռացում. որ մեթոդն ընտրել…

Գոյություն ունեն մարմնի մազահեռացման մի քանի մեթոդներ, նրանցից յուրաքանչյուրն ունի իր թերություններն ու առավելությունները: Մարմնի մազահեռացման հիմնական մեթոդներն են՝ թաց սափրումը, չոր սափրումը, կրեմով դեպիլյացիան, էպիլյացիան, ոսկով դեպիլյացիան, լազերային էպիլյացիան, էլեկտրոէպիլյացիան:
Թաց սափրում
Սա ամենահեշտ եվ բոլորին հասանելի մազահեռացման մեթոդն է: Գործընթացն արդեն հասկացվում է անվանումից: Ձեզ ընդամենը պետք է գել սափրման համար եվ սուր ածելի: Սափրվելուց առաջ պետք է կանգնել ցնցուղի տակ մի քանի րոպե, որ մաշկը գոլորշահարվի, իսկ գործողությունից հետո քսել խոնավեցնող կրեմ`մաշկի գրգռվածությունը հանելու համար:
Դրական կողմերը. սա արագ եվ անվտանգ մեթոդ է, հարմար է ամենօրյա օգտագործման համար: Թաց սափրումն անցավ եվ արդյունավետ է, չի պահանջում մեծ գումարային ծախսեր եվ շատ ժամանակ:
Բացսական կողմերը. թաց սափրումից հետո հարթ մաշկը երկար չի պահպանվում, ուստի ստիպված եք հաճախ սափրել: Եթե մազը կոշտ է, կարող է ներաճած մազերի խնդիր ծագել, ուստի պետք է պարբերաբար ոտքերը սափրելուց առաջ մարմնի սկրաբ օգտագործեք:
Չոր սափրում
Օգտագործվում է էլեկտրական ածելի` բարակ սափրող ցանցով, որը սահում է մաշկի վրայով՝ բռնելով եվ կտրելով մազերը:
Դրական կողմերը. էլեկտրական ածելիից օգտվելը հեշտ է եվ հարմար: Չոր սափրման համար պետք չեն ջուր եվ փրփուր, ուստի այս գործողությունը կարելի է իրականացնել ցանկացած վայրում:
Բացսական կողմերը. այսպիսի սափրման արդյունքն ավելի վատն է քան թաց սափրման ժամանակ, քանի որ էլեկտրական ածելին չի կարող մաշկը մաքուր սափրել: Էլեկտրական ածելիներն էժան չեն, իսկ դրանց լարերում կարելի է խճճվել: Եվ պետք է միշտ հետեվել սափրող ցանցի մաքրությանը:
Դեպիլյացիա կրեմով
Այս գործընթացի հիմքում ընկած է մազի ցողունի ոչնչացումը` դեպիլյացիոն կրեմներում պարունակվող քիմիական նյութերով: Կրեմը քսելուց հետո այն պետք է մաշկի վրա թողնել 3-10 րոպե եվ լվանալ ջրով: Հարմար է բիկինիի հատվածի, թեվատակերի եվ վերին շուրթի հատվածում օգտագործելու համար:
Դրական կողմերը. նոր մազերը, որոնք աճում են դեպիլյացիայից հետո, ավելի փափուկ են դառնում: Այս մեթոդի արդյունքն ավելի երկար է պահպանվում քան սափրելու դեպքում, բացի այդ, դուք խուսափում եք քերծվածքներից:
Բացսական կողմերը. պետք չէ մոռանալ, որ այսպիսի կրեմները պարունակում են քիմիական նյութեր, որոնք իրենց հերթին կարող են մաշկի վրա ալերգիկ ռեակցիա առաջացնել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ այրվածքներ: Ուստի օգտագործելուց առաջ դեպիլյացիոն կրեմը պետք է փորձարկել մաշկի ոչ մեծ մակերեսին: Եթե այն ոտքերի մազահանման համար օգտագործեք, կրեմ շատ կգնա, եվ այս մեթոդը կարող է ծախսատար լինել: Կրեմի հոտն առանձնապես հաճելի չէ, իսկ մինչեվ այն ազդեցություն ունենա, ստիպված կլինեք մի փոքր սպասել:
Դեպիլյացիա ոսկով
Այս դեպքում մաշկի վրա քսում ենք տաք կամ սառը ոսկ: Դա պետք է անել մազերի աճման ուղղությամբ: Ամբողջությամբ սառչելուց հետո, ոսկը պոկում ենք կտրուկ շարժումով` մազերի աճման հակառակ ուղղությամբ, որի ընթացքում պնդացած ոսկը քաշում է մազերը: