Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչով է լազերային էպիլյացիան տարբերվում ֆոտոէպիլյացիայից

inchov-e-lazerayin-epilyacian-tarbervum-fotoepilyaciayic

Ժամանակակից մազահեռացման առավել տարածված մեթոդներն են՝  լազերային էպիլյացիան և ֆոտոէպիլյացիան: Այս մեթոդների ազդեցության մեխանիզմը գրեթե նույնն է, մազերը հեռացվում են տարբեր սպեկտրի լուսային ճառագայթներով: Պրոցեդուրաների նմանության հետ մեկտեղ, այնուամենայնիվ կան նկատելի տարբերություններ:

Ըստ ազդեցության մեթոդի(լազերի տեսակի)

Լազերային Էպիլյացիայի ժամանակ յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է ընտրել որոշակի սպեկտրով լազերի տեսակ (կախված մաշկի և մազերի մեջ մելանինի պարունակությունից), իսկ ֆոտոէպիլյացիայի ժամանակ օգտագործվում է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս ազդել մաշկի վրա միաժամանակ տարբեր սպեկտրի լուսային ճառագայթներով(560-1200նմ): Ֆոտոէպիլյացիայի սարքն ունիվերսալ է՝ մելանինի վրա որակյալ ազդեցություն պահանջող կոսմետիկ գործողությունների համար:

Ըստ ապարատի ֆունկցիոնալ առանձնահատկությունների

Ֆոտոէպիլյացիայի սարքը հնարավորություն է տալիս ազդել ավելի մեծ մակերեսի վրա, քան լազերային էպիլյացիայի դեպքում: Բայց քանի որ լազերային էպիլյացիայի ժամանակ օգտագործվում է անհատապես ընտրված լուսային ճառագայթի սպեկտր, լազերի ազդեցության մակարդակն ավելի բարձր է, այսինքն մազն ավելի լավ է հեռացվում:

Ըստ պրոցեդուրաների քանակի

Ֆոտոէպիլյացիայով մազերը հեռացնելիս անհրաժեշտ է իրականացնել ավելի մեծ քանակով պրոցեդուրաներ, քան լազերային էպիլյացիայի պարագայում: Դա բացատրվում է նրանով, որ մազահեռացման ժամանակ ոչ բոլոր մազերն են ընկնում ճառագայթման տակ, և անցկացվում է մի քանի պրոցեդուրա մաշկի միևնույն հատվածում:

Լազերային էպիլյացիան ապահովում է մազարմատի հստակ մշակում լուսային ճառագայթի սպեկտրում, որը բերում է ակտիվ աճման փուլում գտնվող բոլոր մազերի ոչնչացմանը, թույլ տալով նվազեցնել պրոցեդուրաների քանակը:

Ըստ պրոցեդուրայի տևողության

Պրոցեդուրան անցկացնելիս ֆոտոէպիլյացիան շատ ավելի քիչ ժամանակ է խլում՝ սարքի ունիկալ կառուցվածքի շնորհիվ: Օրինակ լազերային էպիլյացիայի ժամանակ վերին շուրթի մազահեռացումը կտևի մոտ 15 րոպե, իսկ ֆոտոէպիլյացիայի ժամանակ՝ ոչ ավել, քան 7 րոպե:

Ըստ արժեքի

Լազերային էպիլյացիայի համեմատությամբ ֆոտոէպիլյացիան ավելի թանկ պրոցեդուրա է, քանի որ ապարատուրան թանկարժեք է և բացի մազահեռացումից, օգտագործվում է նաև կոսմետոլոգիայի այլ ոլորտներում:

Ըստ ցավոտության և արդյունավետության

Այս երկու գործողություններն արդյունավետությամբ և ցավոտությամբ առանձնապես չեն տարբերվում: Երկու պրոցեդուրաներն էլ ինչ-որ չափով ցավոտ են, բայց տհաճ զգացողություններն իջնում են անեսթետիկ գելեր օգտագործելիս և դադարում են մաշկի վրա լուսային ճառագայթման ազդեցությունից անմիջապես հետո:

Լազերային էպիլյացիայի և ֆոտոէպիլյացիայի արդյունավետությունը նույնն է: Մազահեռացման կուրսն անցնելիս մազերի աճը զգալիորեն դանդաղում է և որոշ ժամանակ նրանք իսկապես չեն աճում, բայց անցնում են ամիսներ(կախված անհատական առանձնահատկություններից) և մազերը նորից սկսում են աճել, ուստի պարբերաբար պետք է կրկնել պրոցեդուրան:

| դիտումներ` 48684
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին