Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Սև կետեր (կոմեդոններ)

sev-keter

Ոչ մեծ սև կետիկները՝ կոմեդոն-կորյակները, առաջանում են մաշկի վրա, երբ ճարպային խտացումները և կեղտը խցանում են մաշկի ծակոտիները: Սկզբում կուտակվող ճարպն ունի մաշկի տակ գտնվող սպիտակ գնդիկի տեսք, սակայն արտաքին միջավայրում առկա թթվածնի հետ փոխազդեցության հետևանքով տեղի է 
ունենում քիմիական ռեակցիա և սպիտակ գնդիկը մգանում է` դառնալով սեվ կորյակ: Անխնամ մաշկը իդեալական միջավայր է բակտերիաների բազմացման համար, որը խթանում է կորյակների առաջացումը:

Կոմեդոն-կորյակների առաջացման մեխանիզմը

Կոմեդոնները առաջանում են, երբ մաշկային ճարպը կուտակվում է մազարմատի տիրույթում և մաշկի եղջերացած բջիջների ու կեղտի հետ խցանում է մաշկի ծակոտիները: Արյան և ավշի տոքսինները, որոնք դուրս են գալիս մաշկի միջոցով, փոխազդում են մաշկային ճարպի հետ և առաջացնում են թանձր ու կպչուն զանգված: Կոմեդոնն առաջանում է, երբ բակտերաների հետ խառնված մաշկային ճարպով լցված ծակոտին մասամբ բացվում և մգանում է մաշկային պիգմենտի՝ մելանինի և թթվածնի փոխազդեցության հետևանքով:

Մաշկի մաքրման համար սխալ ընտրված միջոցը, կամ դեմքի մաքրման պրոցեսից հրաժարվելը բերում է  մաշկի մահացած բջիջների, պնդացած մաշկային ճարպի, քրտինքի աղի, փոշու հատիկների, կեղտի եվ բակտերիաների կուտակմանը, ինչը խիստ նպաստում է կոմեդոնների առաջացմանը:

 Կոմեդոն-կորյակների առաջացման եվս մեկ պատճառ է “ակնե” ցանը: Ցանը պայմանավորված է ճարպագեղձերի մեծ ակտիվությամբ, որոնցում առաջանում է մաշկային ճարպը: Ցանի բուժման մասին կարող եք կարդալ “Մաշկային ցանի բուժում” հոդվածում:

Կոմեդոն-կորյակների  առաջացման պատճառները

 Գենետիկական նախատրամադրվածություն. կոմեդոն-կորյակների առաջացման հավանականությունը ավելի մեծ է այն մարդկանց մոտ, ում ազգականներից ունեցել են նման խնդիրներ:

 Հորմոնալ դիսբալանսը.  հորմոնալ բալանսի խախտումը  հաճախակի բերում է կոմեդոնների առաջացմանը: Մաշկային ցանի նախատրամադրվածությամբ մարդկանց մոտ  տեստոստերոնի բարձր մակարդակը բերում է մաշկի ճարպային գեղձերի ակտիվության բարձրացմանը, ինչը ուժեղ խթան է կոմեդոնների առաջացման համար: Բացի այդ, մահացած մաշկային բջիջները չեն հասցնում ժամանակին հեռացվել և խցանում են մաշկի ծակոտիները:

 Որոշ դեղամիջոցներ. հազվադեպ  կոմեդոն-կորյակների առաջացման պատճառ կարող են լինել նաև որոշակի դեղամիջոցների օգտագործումը:

 Յուղային հիմքով խնամքի միջոցները.  յուղային հիմքով  խնամքի միջոցները ևս կարող են լինել կոմեդոն-կորյակների առաջացման պատճառ՝ ալերգիկ ռեակցիայի հետեվանքով:

 Սթրեսը. կոմեդոն-կորյակների առաջացման բավական տարածված պատճառ է սթրեսը: Սթրեսային վիճակում մարդիկ հաճախ չեն հետևում հիգիենային և բավարար ժամանակ չեն հատկացնում մաշկի խնամքին:

 Դեմքի մեխանիկական գրգռումը. շատերը սովորություն ունեն մատներով շոշափել դեմքի անհարթություններն ու սեղմել կամ քերել նկատվող «գնդիկները»:                                               

     Խոնավությունը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը. խոնավությունը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը ևս նպաստում են մաշկի ծակոտիներում միկրոմասնիկների կուտակմանը, որոնք կարող են նպաստել կորյակներ առաջացմանը:

Ում մոտ են առաջանում սեվ կետիկները

Սեվ կետերն առաջանում են բոլոր տարիքի մարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ պատանիների մոտ` սեռահասունացման շրջանում: Այս խնդիրը առկա է 12-24 տարեկան պատանիների 85% – ի մոտ: Կոմեդոններն ամենից հաճախ առաջանում են այն հատվածներում, որտեղ ճարպագեղձերն ավելի ակտիվ են (դեմք, ճակատ, մեջք):

Կոմեդոն-կորյակների բուժումն ու կանխարգելումը

Կոմեդոն-կորյակների հեռացման էֆֆեկտիվ միջոցներ են

  • Ներքին ընդունման հակաբիոտիկներ (հաբերը), օրինակ տետրացիկլինը նշանակում են բորբոքային կոմեդոնների բուժման համար: Հակաբիոտիկներն օգնում են կանգնեցնել կամ դանդաղեցնել բակտերիաների բազմացումը եվ մեղմացնել բորբոքումը:
  • Մաշկաբանները նշանակում են նաեվ տեղային օգտագործման պրեպարատներ:  Վերջիններս քսում են անմիջապես մաշկի՝ կոմեդոններով ախտահարված հատվածին կամ առանձին սեվ կետիկներին:  Այդ պրեպարատները պարունակում  են բենզոիլի պերօքսիդ, ռեզորցին, սալիցիլաթթու, ծծումբ:
  • Ալֆա-հիդրօքսիթթուներ պարունակող քսուկները, օրինակ՝ գլիցերինային կրեմները, որոնք հեռացնում են մահացած բջիջների վերին շերտն ու    «բացում» են կորյակները:
  • Մածուցիչ նյութերը նեղացնում են  ծակոտիները եվ օգնում են նվազեցնել մաշկի յուղոտությունը: Եթե միջոցը շատ խիտ է, այն կարելի է նոսրացնել վարդի ջրով:
  • Սեվ կետերի կանխարգելման համար կարեվոր է անձնական հիգիենան: Ձեռքերով մի դիպչեք դեմքին:
  •  Ցանկալի է մազերը հավաքել, որ դեմքին չթափվեն: Յուղոտ մաշկը, որպես կանոն, ուղեկցվում է յուղոտ մազերով, իսկ մազերը կարող են վարակ փոխանցել:
  • Օճառով լվացվեք  ոչ հաճախ, քան օրը երկու անգամ: Առանց օճառ լվացվեք որքան ուզում եք:

| դիտումներ` 61763
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին