Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Մաշկային ցանի բուժում

mashkayin-cani-buzhum

Մաշկային ցանը հնարավոր է բուժել միայն խնդրին համակարգված մոտեցում ցույց տալու դեպքում: Պետք չէ հույս ունենալ, որ ձեզ կփրկի ինչ-որ կախարդական դեղամիջոց, որը միանգամից կբուժի այն: Մաշկային ցանն ունի խորն արմատներ, քանի որ այն ոչ թե պարզապես մաշկի հիվանդություն է, այլ ամբողջ օրգանիզմի խնդիր: Հետեվաբար, մաշկային ցանի պատճառը յուրաքանչյուր դեպքում ախտորոշվում է անհատապես եվ դրանից ելնելով՝ նշանակվում է համապատասխան բուժում:

Մաշկային ցանի բուժումը համակարգված միջոցառում է: Պրեպարատների մի մասը նշանակում են ներքին ընդունման համար, իսկ մյուս մասը պետք է քսել անմիջապես մաշկին, երբեմն, եթե անհրաժեշտ  է, նշանակում են հորմոնալ բնույթի պրեպարատներ: Որոշվում է օրվա հստակ ռեժիմ եվ նշանակվում է հատուկ սննդակարգ: Ինչպես նաեվ տրվում են կարեվոր խորհուրդներ՝ ակնեի հանդեպ հակում ունեցող մաշկը խնամելու համար:

Կորյակային ցանի բուժման դեղորայքային մեթոդները

Այս մեթոդն ընտրում է բժիշկ մաշկաբանը: Դեղորայքը դուրս է գրվում ելնելով ակնեի տիպից: Ոչ հազվադեպ հաճախորդին նշանակում են պրեպարատներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընդունման համար: Անկախ ընտրված բուժման մեթոդից, ցանկալի արդյունքները կերեվան միայն երեքից չորս շաբաթ անց: Պետք է նաեվ հիշել, որ կորյակային հիվանդության անտեսված ձեվերի ժամանակ բուժումը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում, իսկ առաջին արդյունքները երեվում են միայն կես տարի անց:

Ակնեի բուժման համար կիրառվող ամենաարդյունավետ պրեպարատներից են սինթետիկ ռետինոիդները: Այս նյութերն օժտված են վիտամին A -ին բնորոշ դրական հատկություններով, նրանք նպաստում են մաշկային ճարպի արտադրմանը՝ այդպիսով ազդելով մաշկի որակի վրա:Իհարկե այս պրեպարատներն ունեն որոշ կողմնակի էֆեկտ լյարդի եվ երիկամների վրա, նրանք կարող են նաեվ խիստ բացսական ազդեցություն ունենալ, որը կանցնի այս խմբի պրեպարատների ընդունման ավարտից վեց ամիս հետո: Ուստի այս պրեպարատները կարելի է ընդունել միայն բժիշկի նշանակմամբ:

Մաշկային ցանից ազատվելու համար օգտագործում են նաեվ բենզոիլպերօքսիդ եվ ազելաինաթթու: Եթե հիվանդին հակացուցված են այս պրեպարատները, ապա կարելի է նշանակել հակաբակտերիալ միջոցներ կամ այնպիսի անտիբիոտիկներ, ինչպիսին էրիթրոմիցինն է: Դրանք լավ դիմադրում են մաշկի թարախաբշտերին, բայց այս պրեպարատներն էլ առանց բժիշկի նշանակման չարժի օգտագործել:

Շատ հաճախ օգտագործում են հակաանդրոգեն պրեպարատներ, որոնք օգնում են կայունացնել արական հորմոնների արտազատումը: Իսկ կանանց նշանակում են հորմոնալ հակաբեղմնավորիչներ: Դրանով մի կողմից բացառում են հնարավոր անցանկալի հղիությունը, մյուս կողմից բուժում եվ կանխարգելում են կորյակների առաջացումը: Նման դեպքերում պրեպարատի ընդունումը պետք է նշանակվի բժիշկ գինեկոլոգի կողմից:

Ճիշտ սննդակարգ

Միայն դեղորայքային բուժումն ու կոսմետիկ միջոցառումները խնդրին լուծում չեն տա: Կորյակային ցանի բուժման ժամանակ պետք է հետեվել նշանակած ռեժիմին, պահպանել սննդակարգը, քնել ոչ պակաս քան ութ ժամ եվ զբաղվել սպորտով:

| դիտումներ` 73798
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին