Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Կարմիր այտեր. Ամոթխածություն թե հիվանդություն? (մաս1)

karmir-ayter-amotxacutyun-te-hivandutyun

Դեմքի կարմրությունը հաճախ ասոցացվում է ներքին օրգանների հիվանդությունների հետ, ինչպիսիք են լյարդի գործունեության խանգարումը, գաստրիտը և ստամոքսի խոցային հիվանդությունը: Բարեբախտաբար միշտ չէ, որ այդպես է: Երբեմն այտերի կարմրությունը կարող է սովորական ամաչկոտության  կամ որևէ աննշան խնդրի արտահայտում լինել:

Որքան հաճախ եք դուք նկատել անսովոր հետքեր մաշկի վրա կամ կորյակներ, որի վրա անմիջապես քսել եք մի փոքր կրեմ և…այդ հետքերն անցել են հենց հաջորդ օրը? Եթե ձեզ մոտ նման բան տեղի է ունեցել այն օրերին, երբ դուք խիստ հուզվել եք, ապա անհանգստանալու կարիք չկա:

Ինչպես են առաջանում անոթային աստղիկները

Անկայուն հոգեվիճակները գրեթե միշտ ուղեկցվում են մաշկային փոփոխություններով: Այս փոփոխությունները սովորաբար առաջանում են անմիջապես սթրեսային իրադարձություններից հետո և շատ հաճախ արագ անցնում են, բայց երբեմն կարող են մաշկային ավելի լուրջ հիվանդությունների նախերգանք լինել:

Սկզբում դրանք կարճատև ֆունկցիոնալ խանգարումներ են: Բայց որոշ ժամանակ անց՝ այտերին, ճակատին, քթին հայտնվում են կայուն մանր ոլորուն անոթային թելիկներ, որոնք կոչվում են տելեանգիոէկտազիաներ կամ անոթային աստղիկներ: Այս երևույթն անվանում են կուպերոզ:

Հյուսվածաբանորեն դեմքի գույնի փոփոխությունն առաջանում է մազանոթների պատի բնածին թուլությունից՝ նպաստող գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են ջերմության տատանումները, սխալ սնունդը, սթրեսը, անքնությունը և այլն:

Կանանց մոտ կուպերոզը երկու անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ, և դրա պատճառը կանացի սեռական հորմոններն են՝ էստրոգենները: Անոթային աստղիկները տեղակայված են մակերեսային՝ էպիդերմիսի տակ, այդ պատճառով  նկատելի են նույնիսկ անզեն աչքով:

Ինչ անել անոթային աստղիկների դեպքում

Եթե ձեր դեմքին կան  նման անոթային շեղումներ, ապա դրան լուրջ վերաբերվեք: Կուպերոզը ևս հիվանդություն է, այլ ոչ պարզապես կոսմետիկ թերություն, որը բացի այդ միշտ ուղեկցվում է ալերգիկ ռեակցիաների հանդեպ հակվածությամբ և մաշկի գերզգայունությամբ:

Լայնացած անոթներում արյունը չի շարժվում և հագեցած է թույներով ու ածխաթթու գազով: Պետք է հիշել, որ անոթային աստղիկներն ինքնուրույն չեն անցնի, հետևաբար անհրաժեշտ է գործել արագ և վճռական:

Կուպերոզի բուժումն իրականացվում է բացառապես բժշկական միջոցներով, որոնցից առավել ժամանակակից և արդյունավետ մեթոդը լազերային բուժումն է: Մասնագիտացված կոսմետոլոգիական կենտրոններում տեսանելի անոթային մասնիկները հեռացվում են մեկ այցի ընթացքում:

| դիտումներ` 34299
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին