Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչպես անցկացնել այտերի կարմրությունը (մաս2)

inchpes-veracnel-ayteri-karmrutyuny

Այտերի կարմրություն կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ անոթային խնդիրներ, ներքին հիվանդություններ, մաշկային ցան՝ պզուկներ և կորյակներ: Այտերի կարմրության պատճառ հանդիսացող անոթային խնդիրների մասին արդեն խոսեցինք հոդվածի առաջին մասում: Որևէ հիվանդության կասկածի դեպքում ավելի լավ է դիմել մասնագետների օգնությանը:

Իսկ եթե ձեր այտերի կարմրությունը կապված է  պզուկների և կորյակների առաջացման հետ, օգտվեք հետևյալ խորհուրդներից…

Ինչպես լվացվել

Առաջին հերթին, որպեսզի ցանը վերանա, դուք պետք է ճիշտ լվացվեք: “Ճիշտ” ասելով, նկատի ունենք, որ պետք է լվացվել օրական 2-3 անգամ: Մի ավելացրեք այս քանակը, այլապես կխթանեք մաշկային ճարպի գերարտադրությունը և հետևաբար կնպաստեք պրոբլեմատիկ հատվածների մեծացմանը:

Լվացման միջոցների ընտրությունը

 Դուք պետք է նախապես հոգ տանեք լվացման միջոցների մասին: Եղած տեսականուց (տարբեր գելեր, տոնիկներ, մուսեր, փրփուրներ) ընտրեք այն միջոցը, որը համապատասխանում է հենց ձեզ: Իհարկե հաշվի առեք ձեր տարիքը, մաշկի տեսակը(չոր, յուղոտ, խառը):

Եթե դուք օգտվեք սխալ ընտրված միջոցից(օրինակ ձեռք բերեք տոնիկ՝ չոր մաշկի համար, երբ ձեր մաշկը հակված է յուղոտության), ապա միայն կխորացնեք վիճակը, բորբոքված կետերի քանակը կավելանա:

Օգտագործեք բժշկական պարաֆին

 Մաշկի կարմրությունից խուսափելու համար օգտագործեք բժշկական պարաֆին (այն կարելի է ձեռք բերել դեղատներում): Պարզապես հալեցրեք այն և քսեք մաշկի անհրաժեշտ հատվածներին: Հենց պարաֆինը սառչի, կարող եք այն հանել: Պրոցեդուրայից հետո անպայման մաշկին կրեմ քսեք, որը պարունակի A և E վիտամիններ:

 Մեղրով և դարչինով դիմակ քսեք

Փորձեք պատրաստել մեղրով և դարչինով դիմակ: Պատրաստման համար պետք կգան մեկական թեյի գդալ մեղր և դարչին: Հենց խառնեք դրանք, կարող եք միանգամից քսել մաշկի բորբոքված հատվածներին:  Այս դիմակը պետք է թողնել 20-25 րոպե: Լավագույն արդյունքի հասնելու համար դիմակը քսեք պարբերաբար՝ առաջին 2-3 շաբաթվա ընթացքում:

Կավը որպես հակաբորբոքային միջոց

Ի դեպ լավ հակաբորբոքային հատկությամբ է օժտված նաև կավը(հատկապես սպիտակ և կանաչ): Ուստի մեղրով և դարչինով դիմակի մեջ կարող եք ավելացնել նաև կավ (կամ դարչինը փոխարինեք կավով):  Եթե չունեք դարչինի փոշի, ավելացրեք դարչինի եթերային յուղ (երկու-երեք կաթիլը բավական է):

Զգուշացում

Մի զլացեք՝ խորհրդակցեք մասնագետի հետ և պարզեք, թե ինչից է առաջանում այտերի կարմրությունը: Եթե նույնիսկ ունեք պզուկներ և կորյակներ, կարմրության պատճառը կարող է այլ տեղ թաքնված լինել:

| դիտումներ` 39201
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին