Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Պրեսի վարժություններ՝ կանգնած դիրքից

presi-varjutyunner-kangnac

Ձիգ որովայն ունենալու համար պետք է մարզվել, բայց հաճախ մեզ խանգարում են հարմարությունները, ավելի շուտ՝ դրանց բացակայությունը: Պառկած դիրքում պրեսի վարժություններ կատարելու համար պետք է ունենալ հարմար տարածք, գորգ, համապատասխան հագուստ և ամենակարևորը՝ նախատրամադրվածություն:

Այսօր մենք կներկայացնենք տեսանյութ, որտեղ  կատարվում են պրեսի վարժություններ՝ կանգնած դիրքից: Ոչ մի լրացուցիչ հարմարանքի կարիք չկա, նույնիսկ ֆիթնեսի գորգի: Վարժությունները կարող եք կատարել՝ որտեղ կամենաք:

Ամբողջ պարապմունքը կտևի ընդամենը 35 րոպե: Տեսանյութում վարժությունները շատ մատչելի են ներկայացված և կրկնվում են հաջորդաբար 3 անգամ: Հետևեք շարժումների իրականացման ճշտությանը՝ դա շատ կարևոր է:

Մարզումների կառուցվածքը

  • 3 րոպե նախավարժանք
  • 7 վարժություն
  • Ամբողջը կրկնվում է 3 անգամ

 

 

Նախավարժանք

  1. Տեղում վազք. 30 վայրկյան
  2. Թռիչքներ ձեռքերը բարձրացնելով. 30 վայրկյան
  3. Մարմնով պտույտներ. 30 վայրկյան
  4. Կողմնային թեքումներ. 30 վայրկյան
  5. Ձգումներ ոտնաթաթերին հասնելով. 30 վայրկյան ամեն ոտքից

Վարժություններ

  1. Կողմնային ճկումներ՝ ոտքերի բարձրացմամբ. 15 անգամ ամեն կողմից
  2. Առաջ թեքված իրանի պտտումներ. 15 անգամ
  3. Կանգնած դիրքից ճկումներ՝ ոտքի մատներին դիպչելով. 15 անգամ ամեն կողմից
  4. Անկյունագծով ճկումներ. 15 անգամ յուրաքանչյուր կողմից
  5. Х առանցք. 20 անգամ
  6. Խոնարհումներ. 15 անգամ
  7. Խցանահանի կքանիստեր. 10 անգամ յուրաքանչյուր ուղղությամբ

Կրկնեք բոլոր վարժությունները հերթականությամբ՝ երեք անգամ:

 

| դիտումներ` 71609
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին