Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչպես կիրառել դեմքի դիմակները

Inchpes kirarel demqi dimaknery.

Մի կողմից դիմակի տարածումը դեմքին՝ թվում է, թե շատ պարզ եվ հասկանալի գործընթաց է, բայց այս գործողության հիմնական սկզբունքները հաշվի չառնելիս, կարող ենք լրիվ հակառակ արդյունք ստանալ: Ուստի այս հոդվածում մենք կպատմենք այն մասին,թե ինչպես պետք է դեմքի մաշկը նախապատրաստել տնային պայմաններում դիմակը քսելուն, ինչպես կիրառել դիմակները, ինչպես մաքրել դրանք վերջում:

Նախապատրաստում ենք մաշկը

Հիշեք, դիմակը պետք է քսել միայն մաշկն ամբողջությամբ մաքրելուց հետո: Դա նշանակում է, որ չի կարելի դիմակը քսել դեմքին, երբ այն ծածկված է դեկորատիվ կոսմետիկայով (տոնային կրեմ, դիմափոշի եվ այլն ), ինչպես նաեվ, եթե Ձեր մաշկին կրեմ եք քսել, քանի որ այն կխոչնդոտի դիմակի օգտակար բաղադրիչների ներթափանցմանը մաշկի ավելի խորը շերտեր :

Դեմքի մաշկի մաքրման համար օգտագործեք սովորական միջոցներ, որոնք դուք ամեն օր օգտագործում եք այդ նպատակով (կաթ, լոսյոն, տոնիկ, փրփուր, գել կամ օճառ):
Դեմքի չոր մաշկի դեպքում, երբ այն ծածկված չէ դեկորատիվ կոսմետիկայով, բավական է պարզապես լավ լվացվել միայն տաք ջրով:

Դեմքը մաքրելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է իրականացնել դեմքի պիլինգ, օգտագործելով շերտազատող սկրաբեր:

Ինչպես պատրաստել դեմքի դիմակը

Դիմակը պատրաստելու համար Ձեզ առաջին հերթին պետք կգա փոքր ափսե՝ ցանկալի է ճենապակյա, եվ գդալ, որ հաշվեք չափաբաժինները եվ իհարկե խառնեք բաղադրությունը: Ինչպես նաեվ որոշ դեպքերում Ձեզ պետք կգան հյութաքամիչ, սրճաղաց եվ հարիչ: Դիմակներ պատրաստելիս ամենակարեվորը միայն տնային թարմ մթերքի օգտագործումն է: Իսկ դիմակը պետք է քսել դեմքին  այն պատրաստելուց անմիջապես հետո: Ընդհանրապես բոլոր բնական դիմակներն օգտագործվում են մեկ անգամ եվ երբեք չեն պահպանվում հետագայի համար:

Ինչպես քսել դիմակը

Եվ այսպես, այն բանից հետո, երբ դուք մաքրել եք մաշկը եվ պատրաստել եք դիմակը,  անհրաժեշտ է այն քսել դեմքին կամ մաշկի որոշ հատվածներին՝ կախված նրանից, թե ինչպես  է նշված բաղադրատոմսում: Դա կարելի է անել պարզապես ձեռքերով կամ հատուկ դրա համար նախատեսված վրձիններով, որոնք կարելի է ձեռք բերել կոսմետիկայի խանութներում:

Դիմակը պետք է քսել ներքեվից վերեվ՝ մերսման գծերով, կզակից կամ պարանոցից մինչեվ ճակատ:
Հետեվեք, որ մազերն ամբողջությամբ հավաքված լինեն դեմքից: Քսեք դիմակը՝ շարժվելով նախ կզակից դեպի ականջաբլթակներ, հետո բերանի անկյուններից դեպի ականջախեցու միջնամասը, ապա քթից դեպի քունքեր, վերջում ճակատի մեջտեղից քունքեր եվ գլխի մազածածկ հատված: Դիմակը չեն քսում շուրթերի շրջանում եվ աչքերի շուրջը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նշված է ռեցեպտում:
Դիմակը կարելի է քսել դեմքին, օրինակ լողասենյակում՝ հայելու առաջ:

Նկատի ունեցեք, որ լավագույն արդյունքի հասնելու համար դիմակը քսելուց հետո պետք է պառկել, փակել աչքերը եվ թուլանալ:
Ցանկալի է նույնիսկ միացնել որեվէ հանգստացնող երաժշտություն: Ընդհանրապես չի կարելի դեմքին դիմակ քսած զբաղվել ինչ-որ բանով, օրինակ քայլել կամ խոսել:

Եվս մեկ հանգամանք…

Որոշ դիմակներ՝ հատկապես մրգերի եվ հատապտուղների հիման վրա պատրաստված, ծորալու հակում ունեն, ուստի մազերն ու հագուստը մաքուր պահելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ գլխարկներ եվ ուսերը ծածկել այնպիսի սրբիչով, որ կեղտոտվելու դեպքում չափսոսաք: Եթե դիմակը քսելուց հետո պառկել եք անկողնուն, ցանկալի է ինչ-որ բան փռեք Ձեր տակ՝ գլխի եվ ուսերի շրջանում, որ դեմքից ծորացող դիմակը չթափվի անկողնու սպիտակեղենին:

Դիմակը դեմքին պետք է թողնել ուղիղ այնքան, որքան նշված է բաղադրատոմսով:
Սովարաբար այս ժամանակը կազմում է տասը րոպեից մինչեվ կես ժամ: Եթե հանկարծ դիմակը սկսի շատ ուժեղ ձգել մաշկը, կամ Դուք որեվէ անհարմարություն զգաք, ավելի լավ է անմիջապես լվաք-մաքրեք այն:

Ինչպես մաքրել դիմակները

Դեմքի դիմակները սովորաբար մաքրվում են միայն ջրով, առանց օճառ կամ այլ լվացող միջոցներ օգտագործելու: Յուղոտ մաշկի դեպքում ճիշտ կլինի լվացվել սառը ջրով, իսկ չոր մաշկի դեպքում՝ տաք, ճարպագեղձերի գործունեությունը խթանելու համար: Դիմակը մաքրեք շատ մանրակրկիտ: Այդ նպատակով կարելի է օգտագործել հատուկ փափուկ սպունգ, որը պետք է սկզբում խոնավեցնել, ապա դրանով մաքրել դեմքից դիմակը եվ հետո միայն լվացվել ջրով:

Լվացվելուց անմիջապես հետո ցանկալի է դեմքին քսել այն  խոնավեցնող կրեմը, որից սովորաբար օգտվում եք:

Այժմ արդեն գիտեք ինչպես կիրառել դեմքի դիմակները: Մաղթում ենք Ձեզ հաջողություն այնպիսի ոլորտում, ինչպիսին տնային կոսմետոլոգիան է: Մնացեք միշտ խնամված եվ գեղեցիկ…

| դիտումներ` 36983
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին