Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դիմակներ եվ կոմպրեսներ աչքերի սեվ շրջանակների համար

դիմակներ աչքերի շուրջ սև շրջանների համար

Աչքերի տակ սեվ շրջանակների առաջացմանը նպաստում են մաշկի խնամքի բացակայությունը, սխալ սննդակարգը եվ նստակյաց կյանքը: Որոշ դեպքերում դրանք կարող են վկայել երիկամների, սրտանոթային համակարգի հիվանդությունների կամ օրգանիզմի թունավորման մասին:  Ուստի սեվ շրջանակների դեմ պայքարն արդյունավետ կլինի, եթե դուք փոխեք ձեր կենսակերպը: Պետք է շատ քայլել մաքուր օդին,  լիարժեք քնել եվ հանգստանալ:  Լավ կլինի սահմանափակել նաեվ  կծու եվ  աղի ուտելիքների օգտագործումը: Պետք չէ մոռանալ նաեվ կոպերի մաշկի խնամքի մասին:

Կոպերի գույնը լավացնող դիմակ՝ հում կարտոֆիլով

Աչքերի տակ սեվ հետքերը վերացնելու համար լավ միջոց է կարտոֆիլը: Կարելի է պարզապես վերցնել մաքրած հում կարտոֆիլի երկու շրջանակ, դնել աչքերի տակ կամ ամբողջությամբ ծածկել աչքերը եվ հանգիստ վիճակում այդպես պառկել քսան րոպե:

* * * * *

 Խոնավեցնող դիմակ՝ կաթով եվ կարտոֆիլով

Խաշեք կարտոֆիլը, տրորեք, որ դառնա պյուրե: Ընթացքում ավելացրեք կաթ: Երբ սառչի, դրեք աչքերի տակ քսան րոպեով, որից հետո լվացվեք սառը ջրով:

* * * * *

Մաշկը հարթեցնող դիմակ՝ բուսական յուղով

Մանր քերիչով անցկացրեք հում մաքրած կարտոֆիլը: Երկու թեյի գդալ քերած զանգվածը խառնեք մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ ցանկացած այլ բուսական յուղի հետ: Աչքերի շուրջ մաշկին քսեք բուսական յուղ, որից հետո դրեք պատրաստած զանգվածը: Քսան րոպեից լվացեք դիմակը կանաչ կամ սեվ թեյով:

* * * * *

Մաշկը փափկացնող դիմակ՝ վարսակով

Մաքրած հում կարտոֆիլը անցկացրեք քերիչով: Վերցրեք կես ճաշի գդալ ստացված զանգվածից եվ խառնեք հավասար քանակությամբ վարսակի ալյուրի հետ: Ավելացրեք  մի քիչ կաթ, որ ձեվավորվի խիտ շիլա: Ապա քսեք այն աչքերի շուրջ մաշկին: Այդպես թողեք քսան րոպե: Վերջում մաքրեք դիմակը խոնավ բամբակով ու ջրով:

* * * * *

Մաշկը սնուցող դիմակ՝ կաթնաշոռով

Աչքերի տակ մուգ շրջանակները կարելի է փորձել անցկացնել կաթնաշոռով: Այն լավ տրորեք գդալով եվ քսեք աչքերի տակ: Քսան րոպեից մաքրեք դիմակը սառը  թեյի մեջ թրջած բամբակով:

* * * * *

Տոնուսավորող կոմպրես՝ թեյով

Աչքերի սեվ շրջանակների համար կարելի է օգտագործել նաեվ սառը թեյից կոմպրեսներ կամ պարզապես աչքերին դնել թեյի օգտագործված փաթեթները:

* * * * *

Մաշկը սնուցող դիմակ՝ ընկույզով

Մաքրած հունական ընկույզները մանրացրեք սրճաղացում մինչեվ դառնա ալյուր: Վերցրեք երկու թեյի գդալ այս ալյուրից  եվ խառնեք մեկ ճաշի գդալ հալեցրած կարագի հետ: Ավելացրեք երեք կաթիլ կիտրոնի կամ նռան բնական հյութ: Դիմակը քսեք աչքերի շուրջ մաշկին եվ թողեք տասնհինգ րոպե: Վերջում լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:

* * * * *

| դիտումներ` 78903
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին