Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դեմքի դիմակներ յուղոտ մաշկի համար

demqi dimakner yuxot mashki hamar

Այն մասին, թե ինչով է  առանձնանում յուղոտ եվ պրոբլեմատիկ մաշկը, դուք կարող եք կարդալ ինչպես որոշել մաշկի տեսակը բաժնում: Եթե արդեն գիտեք, որ Ձեր մաշկն այս տեսակին է պատկանում, ծանոթացեք մեր կողմից առաջարկվող դիմակներին: Դրանք պարզ եվ հասանելի են յուրաքանչյուրին, ով պատրաստ է մի փոքր ջանք թափել իր դեմքի մաշկը գեղեցկացնելու համար:

Եվ այսպես սկսեցինք…

Եթե դուք ունեք յուղոտ եվ պրոբլեմատիկ մաշկ, այն կարելի է չորացնել եվ թարմացնել հետեվյալ դիմակի օգնությամբ
Լավ հարեք մեկ ձվի սպիտակուցը եվ ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Խառնելուց հետո ստացված խյուսը քսեք դեմքին, 10-15րոպեից լվացվեք սառը ջրով:

* * * * *

Լավ մաքրող եվ չորացնող դեմքի դիմակ յուղոտ մաշկի համար

Կես ճաշի գդալ սպիտակ կավին ավելացրեք կեֆիր, մինչեվ դառնա խիտ թթվասերի խտության, եվ քսեք այս խառնուրդը դեմքին: 10-12րոպեից դեմքը մաքրեք խոնավ բամբակով:

* * * * *

 Յուղազերծող դեմքի դիմակ պրոբլեմատիկ մաշկի համար

Խմորիչը խառնեք մածունի հետ, մինչեվ դառնա թանձր խյուս: Ստացված խառնուրդը քսեք դեմքին եվ 10-15րոպե հետո մաքրեք այն՝ սառը ջրում թրջած բամբակով: Խմորիչի փոխարեն կարելի է վերցնել նաեվ  ցորենի կամ կարտոֆիլի ալյուր(մեկ ճաշի գդալ) եվ խառնել կեֆիրի հետ:

* * * * *

Դեմքի մաշկը թարմացնող եվ հանգստացնող դիմակ

Մեկ ճաշի գդալ անյուղ կաթնաշոռը լավ տրորեք 2-3ճաշի գդալ  մածունի մեջ: Ստացված զանգվածը քսեք դեմքին, 10-15րոպեն լռանալուց հետո լվացվեք սառը ջրով:

* * * * *

Ձգող եվ հարթեցնող դիմակ, որն օգնում է նեղացնել ծակոտիները

Կես ճաշի գդալ սպիտակ կավը խառնեք մեկ թեյի գդալ  կիտրոնի հյութի եվ նույն քանակությամբ մեղրի հետ, ապա  ավելացրեք մի փոքր եռացրած-սառեցրած ջուր, այնպես, որ ստացվի միատարր խմորանման զանգված: Քսեք այն դեմքին 10-12րոպե-ով, որից հետո լվացեք սառը ջրով, ապա դեմքը տրորեք լիմոնի կտորներով:

* * * * *

| դիտումներ` 200655
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին