Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դեմքի դիմակներ սեվ կետերը հեռացնելու համար

demqi-dimakner-sev-ketery-heracnelu-hamar

Սեվ կետերը կամ կոմեդոններն առաջանում են՝ ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած բջիջներով եվ փոշու մանր հատիկներով  դեմքի ճարպագեղձերի խցանման հետեվանքով: Այս ամենի արդյունքում ծակոտիները մգվում են, որն էլ հենց տալիս է մաշկի վրա սեվ կետերի տեսողական էֆեկտ: Հիմնականում կոմեդոնները հայտնվում են T-զոնայում (քիթ, ճակատ, կզակ), որն ամենայուղոտ եվ պրոբլեմատիկ

հատվածն է:

Սեվ կետերի առաջացման պատճառներից մեկը դա մաշկի ոչ ճիշտ խնամքն է կամ մաքրության պակասը: Այսպես օրինակ, շատ կարեվոր է լավ մաքրել մաշկն ամեն առավոտ եվ հատկապես ամեն երեկո՝ քնելուց առաջ: Աշխատեք երբեք չպառկել քնելու առանց լվացվելու կամ մաշկի մաքրման այլ միջոցներ, օր. լոսյոն օգտագործելու: Կոմեդոնների կանխարգելման համար ցանկալի է նաեվ գոնե շաբաթը 1-2 անգամ լրացուցիչ մաքրել մաշկը կեղտից եվ վնասակար նյութերից, օգտագործելով մաքրող դիմակներ եվ դեմքի պիլինգ:

Սպիտակուցային մաքրող դիմակ

Ձվի մեկ հում սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար եվ լավ հարեք մինչեվ լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին եվ թողեք մինչեվ լրիվ չորանա:  Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը եվ մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Ինչ է այդ պահին տեղի ունենում: Այդպիսի հարվածների ժամանակ ձեր մատների եվ դեմքի մաշկի միջեվ առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուրս է քաշում: Շարունակեք այս գործողությունը, մինչեվ ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին:

Վերջում դիմակը լվացեք սառը ջրով եվ դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սեվ կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սեվ կետերի շրջանում՝ T-զոնայում : Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ողջ դեմքին:

* * * * *

Ձվի սպիտակուցով եվ հալվեով դիմակ

Մեկ հում ձվի սպիտակուցին ավելացրեք երկու թեյի գդալ կիտրոնի եվ նույնքան հալվեի(алоэ) տերեվներից քամված հյութ: Լավ խառնեք կամ հարեք հարիչով, որից հետո խյուսի կեսը քսեք մաքուր մաշկին՝ այն հատվածներին, որտեղ կան սեվ կետեր: Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք մնացած մասը: 10-15 րոպեից լվացվեք սառը ջրով:

* * * * *

Մաքրող դիմակ՝ սոդայով

Դեմքի աղտոտված ծակոտիները եվ սեվ կետերը լավ մաքրում են բնական միջոցները, որոնց կազմության մեջ մտնում է սոդա: Իհարկե ցանկալի չէ այն օգտագործել, եթե մաշկի վրա կան պզուկներ եվ այլ բորբոքային երեվույթներ: Կես թեյի գդալ սոդան խառնեք նույն քանակությամբ մանր աղի հետ: Դեմքը շփեք շատ տաք, գրեթե եռման ջրով, նույն ջրի մեջ թրջեք նաեվ բամբակի կտորը: Պատրաստված սոդայի եվ աղի խառնուրդից մի պտղունց ցանեք բամբակի վրա եվ զգուշությամբ քսեք խոնավ մաշկին, բայց միայն այն տեղերում, որտեղ կան սեվ կետեր:
Կարիք չկա ուժեղ տրորել մաշկը, սահմանափակվեք թեթեվ, մեղմ շփումներով: Հետո լվացվեք ավելի սառը ջրով, եվ դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Այդպիսի մաքրող միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հաճախ քան շաբաթը մեկ անգամ: Աղի փոխարեն սոդայի հետ կարելի է խառնել մանրացրած վարսակ կամ թեփ:

* * * * *

| դիտումներ` 393190
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին