Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դեմքի դիմակներ նորմալ մաշկի համար

Դեմքի դիմակներ նորմալ մաշկի համար

Նորմալ մաշկն ամենաօպտիմալ տարբերակն է մաշկի տեսակների մեջ: Դեմքի վրա չի նկատվում յուղոտություն կամ չորություն, մաշկի ծակոտիները մանր են: Նորմալ մաշկը մաքուր տեսք ունի: Այսպիսի մաշկն ամենաքիչն է անհանգստացնում իր տիրոջը, բայց ցավոք այն քչերի մոտ է հանդիպում: Դուք կարող եք ծանոթանալ նորմալ մաշկի նկարագրությանը՝ ինչպես որոշել մաշկի տեսակը հոդվածում: Իհարկե նորմալ մաշկը եվս խնամքի կարիք ունի: Պետք չէ մոռանալ սնուցող, խոնավեցնող  եվ վիտամինային դիմակների մասին:

 

Երիտասարդացնող դիմակ`մեղրով եվ կաթնաշոռով

Վերցրեք երկու թեյի գդալ կաթնաշոռ, երկու թեյի գդալ մեղր եվ կես թեյի գդալ բուսական յուղ: Ամբողջը լավ խառնեք եվ տրորեք: Պատրաստի խառնուրդը քսեք դեմքին եվ պարանոցին: Թողեք այդպես տասը րոպե, ապա լվացեք նախ տաք, հետո սառը ջրով: Այս դիմակն օժտված է մաշկը տոնուսավորող, սնուցող եվ հակաբորբոքային հատկությամբ:

 * * * * *

Խոնավեցնող դիմակ՝ կաթնաշոռով եվ թթվասերով

Մեկ ճաշի գդալ թթվասերը խառնեք մեկ ճաշի գդալ կաթնաշոռի հետ եվ ավելացրեք մեկ պտղունց աղ: Քսեք ստացված խառնուրդը դեմքին, թողեք այդպես տասնհինգ րոպե: Վերջում լվացեք տաք ջրով:

 * * * * *

Դիմակ՝ կնճիռները հարթեցնելու համար

Վերցրեք երկու ճաշի գդալ չոր կանաչ սիսեռ եվ մանրակրկիտ տրորեք: Ավելացրեք երկու ճաշի գդալ կաթի սեր եվ լավ խառնեք: Ստացված զանգվածը բարակ շերտով քսեք դեմքին: Տասնհինգ րոպեից դիմակը մաքրեք՝ բուսական թեյի մեջ թրջած բամբակով:

 * * * * *

Խոնավեցնող դիմակ՝ ծերացող մաշկի համար

Վերցրեք եզան լեզվի մի քանի տերեվ եվ լավ մանրացրեք: Ավելացրեք եռացրած ջուր՝ 1:3հարաբերությամբ, եվ եռացրեք 2-3րոպե: Երբ խառնուրդը մի փոքր սառչի, այն բարակ շերտով քսեք մշուշաքողի(марлевая салфетка) վրա, որից նախապես շրջանակներ կտրեք՝ աչքերի եվ բերանի համար: Դրեք այն դեմքին եվ թողեք տասնհինգ րոպե: Վերջում հանեք եվ լվացվեք տաք ջրով:

* * * * *

Խոնավեցնող դիմակ

Վերցրեք մեկ ճաշի գդալ լոռամրգի հյութ, մեկ ճաշի գդալ կաթ եվ նույնքան կաթնաշոռ: Ամբողջը լավ խառնեք ու տրորեք: Ապա հավասար շերտով քսեք դեմքին եվ թողեք տասնհինգ րոպե: Վերջում լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:

* * * * *

| դիտումներ` 93873
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին