Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դեմքի դիմակներ կոմբինացված մաշկի համար

Demqi-dimakner-kombinacvats-mashki-hamar

Կոմբինացված մաշկն ամենատարածվածն է մաշկի տեսակների մեջ: Նրան բնորոշ է՝ դեմքի կենտրոնական հատվածում յուղոտ, իսկ  մյուս հատվածներում՝ մաքուր մաշկը: Կոմբինացված մաշկի մասին ավելի մանրակասն ինֆորմացիա կարող եք ստանալ ինչպես որոշել մաշկի տեսակը հոդվածում: Իսկ այժմ անդրադառնանք կոմբինացված մաշկի համար առաջարկվող դիմակներին, որոնք դուք կարող եք պատրաստել տնային պայմաններում:

 

Վերականգնող դիմակ կոմբինացված մաշկի համար

Կտրեք ոչ մեծ կտոր դդում, հեռացրեք կորիզները եվ մաքրեք կեղեվը: Ապա խորանարդաձեվ կտրատեք եվ տասնհինգ րոպե եփեք թույլ կրակի վրա: Հետո ավելացրեք մեկ ճաշի գդալ կրախմալ եվ երկու թեյի գդալ ձիթապտղի յուղ: Ամբողջը լավ տրորեք եվ թողեք դեմքին 15-20րոպե: Վերջում լվացվեք տաք ջրով:

* * * * *

Սրճով սկրաբ-դիմակ՝ մաշկը մաքրելու եվ թարմացնելու համար

Մեկ ճաշի գդալ մանրացրած սեվ սուրճը խառնեք հավասար քանակությամբ թթվասերի հետ: Դիմակը քսեք դեմքին՝ մատների ծայրերով թեթեվ մերսելով մաշկը: Տասնհինգ րոպեն լրանալուց հետո լվացվեք տաք, ապա սառը ջրով:

* * * * *

Խոնավացնող դիմակ՝ կտավատի սերմերից

Եթե Ձեր մաշկը կոմբինացված է, իսկ այտերը շատ չոր են, պատրաստեք հետեվյալ դիմակը: Սրճաղացում նախօրոք մանրացրած երկու ճաշի գդալ կտավատի սերմերի վրա ոչ մեծ քանակությամբ ջուր լցրեք եվ եփեք, մինչեվ դառնա մածուցիկ շիլա: Ստացված տաք զանգվածը մի փոքր գոլելուց հետո դրեք դեմքի չոր հատվածներին, 10-15ր-ից լվացվեք տաք ջրով:

* * * * *

Մաշկի գույնը թարմացնող դիմակ

Մեկ ճաշի գդալ ցորենի մանրացրած թեփը խառնեք մեկ թեյի գդալ մեղրի եվ մեկ թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Բոլոր բաղադրիչները նոսրացրեք եռացրած-սառեցրած ջրով, մինչեվ ստացվի մածուցիկ զանգված, որը թողեք դեմքին տասնհինգ րոպե: Ապա լվացեք սառը ջրով:

* * * * *

Մաշկը սնուցող եվ թարմացնող դիմակ

Մեկ ձվի դեղնուցը խառնեք մեկ թեյի գդալ հալվեի(ալոե) հյութի հետ եվ ստացված խառնուրդը քսեք դեմքին: Երեք րոպեից քսեք երկրորդ շերտը, եվս երեք րոպե անց՝ երրորդը: Այսպես թողեք տասը րոպե, որից հետո լվացեք տաք ջրով:

* * * * *

| դիտումներ` 85420
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին