Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դեմքի դիմակներ չոր եվ թեփոտվող մաշկի համար

demqi-dimakner-chor-ev-tepotvox-mashki-hamar

Չոր մաշկը, հատկապես ձմռան ամիսներին, հատուկ խնամքի կարիք ունի: Սառը քամու ազդեցությամբ այն թեփոտվում է, կարմրում՝ դառնալով էլ ավելի զգայուն:  Երբ մաշկը շատ չոր է, այն հաստանում է, ակտիվանում է մաշկից ջրի գոլորշիացումը, հայտնվում են միկրոճաքեր: Այսպիսով տուժում է մաշկի պաշտպանական ֆունկցիան եվ նպաստավոր պայմաններ են ստեղծվում ինֆեկցիայի ներթափանցման համար: Համոզվելու համար, որ Ձեր մաշկը չոր է, կարդացեք ինչպես որոշել մաշկի տեսակը հոդվածը: Իսկ այստեղ մենք կառաջարկենք տնային պայմաններում պատրաստվող դիմակներ չոր եվ թեփոտվտվող մաշկի համար:

Դեմքի մաշկի սնուցումը լավացնող դիմակ՝ մանանեխով

Մեկ թեյի գդալ չոր մանանեխը խառնեք մեկ ճաշի գդալ բուսական յուղի հետ եվ ավելացրեք մի փոքր եռացրած ջուր: Ստացված խառնուրդը քսեք դեմքին՝թողնելով հինգ րոպե, ապա լվացեք տաք ջրով: Վերջում օգտագործեք սնուցող կրեմ: Այս դիմակը խորհուրդ չի տրվում օգտագործել դեմքի մազակալման, անոթների լայնացման եվ վարդագույն ցանի դեպքում:

* * * * *

Խոնավեցնող եվ սնուցող դիմակ՝ թեփոտվող մաշկի համար

Չոր եվ թեփոտվող մաշկը լավ խոնավեցման եվ սնուցման կարիք ունի: Վերցրեք կես թեյի գդալ մեղր, երկու ճաշի գդալ բուսական յուղ եվ երկու ձվի դեղնուց:  Ամբողջը լավ խառնեք, տրորեք եվ մի փոքր տաքացրեք: Ապա քսեք դեմքին մի քանի շերտով՝ ամեն հինգ րոպեն մեկ դնելով նոր շերտը: Քսան րոպեն լրանալուց հետո հեռացրեք դիմակը խոնավ բամբակով կամ լվացվեք տաք ջրով:

* * * * *

 Մաշկը փափկացնող դիմակ՝ մեղրով եվ կաթնաշոռով

Մեկ ճաշի գդալ կաթնաշոռը խառնեք մեկ թեյի գդալ՝ նախապես գոլորշու վրա տաքացրած մեղրի հետ: Որպեսզի խառնուրդը շատ պինդ չստացվի, կարելի է ավելացնել ոչ մեծ քանակությամբ տաք կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին, թողեք տասնհինգ րոպե, ապա լվացեք:

* * * * *

Սնուցող դիմակ չոր մաշկի համար

Կաթնաշոռը, տաք կաթը, գազարի հյութը, ձիթապտղի յուղը խառնեք հավասար քանակությամբ՝ մեկական ճաշի գդալ: Ամբողջը լավ խառնեք մինչեվ միատարր զանգված ստանալը եվ քսեք դեմքին՝ հաստ շերտով: Տասնհինգ րոպեից լվացվեք տաք ջրով:

* * * * *

| դիտումներ` 215735
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին