Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ամենաարդյունավետ դեմքի դիմակները

ame​naa​rdy​una​vet​-de​mqi​-di​mak​ner​y1

 Գեղեցկության սրահում կիրառվող դիմակների ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ դիմահարդարը ոչ միայն կօգնի ընտրել խնամքի միջոցը, այլև ճիշտ կմաքրի մաշկը, կմերսի կամ կլրացնի դիմակի ազդեցությունը ապարատային միջամտությամբ: Սա հատկապես արդյունավետ է հասուն մաշկի կամ ծերության կանխարգելման համար:

Ներկայացնենք ամենաարդյունավետ դեմքի դիմակների ցանկը, որ օգտագործվում են գեղեցկության սրահներում:

Կոլագենային դիմակ

Բուսական`ծովային կոլագենի հիմքի վրա պատրաստված դիմակը կարող եք օգտագործել, երբ հայտնվում են առաջին ոչ խորը կնճիռները: Դիմահարդարը կտրում է կոլագենի չոր թերթիկները, թրջում է դրանք և դնում դեմքին: Սկզբունքորեն կոլագենը դա հենց այն նյութն է, որը բջիջներում պատասխանատու է  մաշկի էլաստիկության համար, բայց բուսական կոլագենը դիմակից չի կարող թափանցել այդքան խորը, նրա հիմնական խնդիրն է օգնել բջիջներին պահպանել խոնավությունը: Չէ որ առաջին կնճիռները հայտնվում են հենց այն պատճառով, որ մաշկը չորանում է: Այս դիմակը հարմար է  մաշկի բոլոր տեսակների համար: Պրոցեդուրայից հետո մաշկն անմիջապես թարմ տեսք է ստանում:

 Մրգային թթուներով դիմակ-պիլինգ

Այսպիսի դիմակներ ավելի լավ է կիրառել աշնանը կամ ձմռանը, երբ արեվի ազդեցությունը մինիմալ է: Իհարկե սա թեթեվ պիլինգ է, բայց ավելի լավ է ռիսկի չդիմել: Այս դիմակը մրգերի հետ գործնականում կապ չունի եվ ելակով չի բուրում, իսկ մաշկին քսելիս թեթեվ ծակծկում է: Բայց այն բանից հետո, երբ մահացած բջիջները հեռացված են, մաշկն ավելի հարթ եվ թարմ տեսք է ստանում: Զգայուն մաշկի վրա հնարավոր է մի փոքր կարմրություն նկատեք, իսկ յուղոտ մաշկի վրա մրգային թթուներն ամենալավն են ազդում:

Ալգինատային դիմակ

Սովորաբար սա մածուցիկ  զանգված է, որը կոսմետոլոգը խառնում է անմիջապես Ձեր աչքի առաջ եվ քսում հատուկ վրձինով: Այս դիմակը կարող է լինել տաք եվ նույնիսկ եռման: Մաշկի վրա այն սառչում եվ չորանում է:  Զգացողությունները ոչ միշտ են հաճելի , բայց նման դիմակը լավ արդյունք է տալիս, այն ձգում է կրկնակի կզակը:  Բացի այդ ալգինատային դիմակը լվացվելու կարիք չունի, այն հեշտությամբ հեռացվում է մեկ շերտով:

Ձգող դիմակ

Սովորաբար սա հիալուրոնաթթվի, վիտամինների եվ հանքանյութերի հիման վրա պատրաստված գելային դիմակ է (յուրաքանչյուր դիմակն իր կազմն ունի): Նման դիմակի գլխավոր առավելությունն այն է, որ ինտենսիվ բաղադրիչների խտությունը շատ մեծ է, արդյունքը միանգամից երեվում է. մաշկը ձգվում է, ավելի երիտասարդանում եվ էլաստիկ տեսք է ստանում:  Բայց ազդեցությունը երկար չի պահպանվում, միայն 2-3օր: Վերջերս սկսել են հայտնվել դիմակներ՝ բոտոքսի էֆէկտով, դրանք, ինչպես եվ բոտուլոտոքսինի ներարկումները, մի փոքր կաթվածահար են անում դիմախաղը, դեմքի միմիկաները քչանում են եվ դուք սովորում եք չկնճռոտել դեմքը:

| դիտումներ` 97962
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին