Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

6 պարզ և արդյունավետ դիմակ` բշտիկների դեմ

6-parz-ev-ardyunavet-dimak-pzukneri-dem

Եթե մաշկային ցանը կապված չէ առողջական խնդիրների հետ, այն կարելի է հեռացնել ոչ բարդ դիմակներով:  Մենք հուսով ենք, որ ստորև նշված դեմքի դիմակների պարզ բաղադրատոմսերը կօգնեն ձեզ ազատվել բշտիկներից: Իսկ եթե այս միջոցները նկատելի արդյունք չտան, պետք է դիմել մասնագետի, ով կօգնի խնդիրը լուծել այլ ճանապարհով:

Եկեք դիտարկենք այդպիսի բուժական բաղադրատոմսերի մի քանի տարբերակ:

Դիմակ բշտիկների դեմ` սոդայով

Սա պարզագույն, բայց բավական արդյունավետ դիմակ է, որի պատրաստման համար մի փոքր խոնավեցրեք սոդան, հետո քսեք այն նախապես մաքրած դեմքի մաշկին, պահեք մինչև լրիվ չորանա, լվացվեք: Այս գործողությունից առաջ պետք է ստուգել, թե ինչպես է արձագանքում  մաշկն անմիջապես սոդայի հետ շփմանը, որի համար մարմնի մի փոքր հատվածին ոչ մեծ քանակով այս դիմակից քսեք: Եթե ակնհայտ կարմրություն և տհաճ այրոցի զգացում չկա, դիմակը կարելի է համարձակ կերպով օգտագործել բշտիկներից ազատվելու համար:

Սպիտակուցային դիմակ բշտիկների դեմ

Այս դիմակը պատրաստելու համար պետք է ձվի սպիտակուցը հարել` մինչև փրփրի, հետո մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել: Դիմակը պետք է քսել դեմքի մաքուր մաշկին: Տասնհինգ րոպեից զանգվածը լվացեք, մաշկին կրեմ քսեք` նախատեսված պրոբլեմատիկ մաշկի համար: Բշտիկների դեմ այս դիմակն արդյունավետ նեղացնում է ծակոտիները, հանում մաշկի գրգռվածությունը, կանխում նոր պզուկների առաջացումը:

Դիմակ խաշած ձվի դեղնուցով

Դիմակը, որը պատրաստում են խաշած ձվի դեղնուցից, թույլ է տալիս չորացնել պզուկները: Դրա հետ մեկտեղ, այն ազատում է վերքերից և սպիերից, որոնք հաճախ մնում են բշտիկներից հետո: Այս դիմակը պատրաստելու համար դեղնուցը պետք է տրորել, որ ձևավորվի շիլայանման զանգված, հետո ավելացնել մի փոքր թթված կաթ: Դիմակը պետք է լվանալ 15-20 րոպե մաշկին թողնելուց հետո` սկզբից տաք, հետո սառը ջրով:

Կարտոֆիլով դիմակ բշտիկների դեմ

Ոչ մեծ կարտոֆիլը եփեք կաթի մեջ, պատրաստեք հեղուկ պյուրե և տաք վիճակում քսեք  դեմքի մաքուր մաշկին: 15 րոպեից դիմակը պետք է լվանալ սկզբում տաք, իսկ հետո սառը ջրով: Կարելի է օգտագործել սառցե խորանարդ:

Մեղրով դիմակ բշտիկների դեմ

Դեմքի մաշկի համար մեղրով դիմակը պատրաստում են նույն քանակությամբ ձիթապտղի յուղից և մեղրից: Խառնուրդի մեջ պետք է ավելացնել դեղնուց, ամբողջը խառնել, մինչև ձևավորվի միատարր զանգված, հետո քսել մաքուր մաշկին: Դիմակը մաքրում են քսան րոպեից` սկզբից տաք, հետո սառը ջրով:

Վարսակով դիմակ բշտիկների դեմ

Վարսակի դիմակը հարմար է նուրբ մաշկով կանանց համար, ում դեմքը հաճախ կարմրում է: Նրա պատրաստման համար պետք է վարսակը աղալ, ալյուր ստանալ, վրան կաթ կամ տաք ջուր լցնել և թողնել մի քիչ մնա:  Տաք զանգվածը քսում են դեմքին և անմիջապես լվանում: Հետո պետք է կրկին քսել դիմակը և թողնել քսան րոպե:  Վերջում լվանալ տաք, հետո սառը ջրով, դեմքը մերսել երիցուկի թուրմից պատրաստած սառցե խորանարդով:

 

 

| դիտումներ` 163023
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին