Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Հոնքերի ձևի շտկում

honqeri dzevi shtkum

Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից եվ ձեվից: Հոնքերի ճիշտ ձեվն արտահայտիչ է դարձնում աչքերը եվ թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով: Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձեվը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարեվորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:

 Հոնքերն ու դեմքի արտահայտությունը

Գաղտնիք չէ, որ դեմքի արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձեվից: Կամարաձեվ հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք: Խիտ եվ լայն հոնքերը խստացնում եվ նույնիսկ կոպտացնում են դեմքը: Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս եվ ծերացնում են այն:

Հոնքերի շտկումը նպատակ ունի դրանք ընդգծված դարձնել: Մեծ մասամբ հոնքերը բնականից շատ ներդաշնակ են դասավորված, որն ավելի վառ է արտահայտվում դրանց շտկումից հետո: Իհարկե խելամիտ կլինի հոնքերի շտկումն իրականացնել գեղեցկության սրահում կամ գոնե խորհրդակցել դիմահարդարի հետ:

Հոնքերի շտկումն ըստ դեմքի ձեվի

Հոնքերի ձեվի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձեվից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձեվ հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաեվ՝ մի փոքր կամարաձեվ: Կլոր դեմքի դեպքում  հոնքերը շտկելիս նախընտրելի են վերեվ ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը: հոնքերը

Գծագրում ենք հոնքերը

Հոնքերը շտկելիս կարեվոր է  ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն եվ ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է  մատիտը պահենք  քթի թեվն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերեվում հենց գտնվում է ունքի սկիզբը:

Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար  մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչեվ աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: ՈՒնքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն: Հոնքի դրսային ծայրը չպետք է ներսայինից ցածր լինի, դա դեմքին տխուր արտահայտություն կտա:

| դիտումներ` 84854
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին