Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Երեկոյան դիմահարդարում

երեկոյան դիմահարդարման գաղտնիքները

Երեկոյան դիմահարդարումը՝ նախատեսված լինի այն պատվավոր ընթրիքի, պաշտոնական ընդունելության, թե պարզապես լավագույն ընկերների հետ երեկույթի համար, կոչված է` առաջին հերթին Ձեր էլեգանտությունն ու նրբագեղությունն ընդգծելու: Դրա համար, ինչպես հասկանում եք, պետք է շատ ջանք գործադրել: Երեկոյան եվ ցանկացած դիմահարդարման մեջ ամենակարեվորը մաշկի երանգն է: Գեղեցիկ, հարթ մաշկը հաջող դիմահարդարման կարեվոր պայմաններից մեկն է:

 Շտկող միջոց

Սկզբում ընտրեք ձեզ համապատասխան շտկող միջոցը՝ դիմահարդարման տակից: Մաշկի կարմրությունն ու անհարթությունները չեզոքացնելու համար օգտագործեք կանաչավուն երանգով շտկող միջոց: Մաշկի դեղնավուն երանգը կարելի է չեզոքացնել`բաց մանուշակագույնով (մանուշակագույնն ու դեղինը, ինչպես նաեվ կարմիրն ու կանաչը հակադիր գույներ են եվ չեզոքացնում են միմյանց):

Բնական ամինաթթուներով հարուստ միջոցները շատ հարմար են պրոբլեմատիկ ջրազրկված մաշկի համար: Մաշկի խնամքի համար գոյություն ունեն նաեվ հատուկ միջոցներ, որոնք պարունակում են արտոնագրված բուժիչ բաղադրիչներ, օրինակ՝ լիպոդերմոլ, որն օժտված է արտահայտված խոնավեցնող հատկությամբ: Շտկող միջոց օգտագործելիս, նրա վրայից քսվող տոնային կրեմն ավելի հարթ է նստում:

Տոնային կրեմ

Երեկոյան դիմահարդարման համար կիրառվող տոնային կրեմը կարող է սովորականից մի փոքր մուգ կամ բաց լինել: Անպայման պետք է հաշվի առնել նաեվ լուսավորությունը: Վառ էլեկտրական լույսի տակ ցանկալի է օգտագործել Ձեր մաշկի բնական գույնից ավելի մուգ տոնային կրեմ, իսկ մոմերի մեղմ լույսի դեպքում Ձեզ ավելի լավ տեսք կհաղորդի մաշկի բնական գույնից մի փոքր բաց տոնային կրեմը:

Իդեալական է համարվում օվալաձեվ դեմքը: Ուստի դիմահարդարները խորհուրդ են տալիս դեմքի վրա մտովի օվալ նկարել եվ ամենահագեցած երանգով մգացնել օվալից դուրս եկող մասերը:

Դիմափոշի

Երեկոյան դիմահարդարման համար օգտագործեք ոսկեփայլ դիմափոշի՝ Ձեր տոնային կրեմից մեկ տոն բաց: Ցանկալի է, որ Ձեր դիմափոշին լինի ոչ թե կոմպակտ, այլ՝ փոշու ձեվով: Այս դիմափոշին լայն վրձինով կարող եք հավասարաչափ տարածել դեմքին՝ թողնելով, որ մաշկը շնչի:

Կարմրաներկ

Երեկոյան դիմահարդարումն արտահայտիչ կդարձնի ճիշտ ընտրված կարմրաներկը, առանց որի Ձեր կերպարը թերի կմնա: Երեկոյան կարմրաներկը պետք է ավելի հագեցած գույն եվ փայլ ունենա, քան ցերեկը: Կարմրաներկի գույնն ընտրելիս հաշվի առեք ձեր մազերի գույնը: Այսպես.

Շիկահերները կարող են օգտագործել ցանկացած գույնի կարմրաներկ, որը պետք է շատ լավ բացել-տարածել:

Շիկակարմիր մազերով կանայք պետք է խուսափեն շատ վառ եվ մուգ երանգներից, որ դիմահարդարումը վուլգառ չստացվի: Բացի այդ նրանց հակացուցված են վարդագույնի երանգները:

Թխահերները ցանկալի է օգտագործեն բեժ, շագանակագույն եվ նարնջա-վարդագույն երանգներ: Արեվելյան արտաքինով կանայք պետք է օգտագործեն վարդագույն եվ շիկակարմիր-դարչնագույն կարմրաներկ: Եթե մաշկի բնական գույնը շատ թուխ է, ապա կարմրաներկը եվս պետք է բավական մուգ լինի:

| դիտումներ` 36648
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին