Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դիմահարդարում՝ նկարներում գեղեցիկ տեսք ունենալու համար

dimahardarum-nkarnerum-gexecik-tesq-unenalu-hamar

 Պատրաստվում եք հարսանիքի, ավարտական երեկույթի կամ ճանապարհորդության? Իհարկե այս իրադարձություններից հետո ցանկանում եք ունենալ  ցնցող լուսանկարներ, որոնք կտեղադրեք սոցիալական ցանցերում, իսկ հետագայում ցույց կտաք ձեր երեխաներին:  Կան արդյոք ֆոտոգենիկության գաղտնիքներ?

Իհարկե կան, և դրանց մասին գիտեն վիզաժիստները, որոնք աշխատում են մոդելների հետ՝ ֆոտոսեսիաներից առաջ:

            Ֆոտոգենիկության տասը գաղտնիքները

1. Միշտ սկսեք տոնային կրեմից: Այն լցնում է մանր կնճիռները, հարթեցնում է ծակոտիները, որոնք կարող են փչացնել դիմանկարը:

2. Հետևեք պարանոցին: Եթե մի փոքր տոնային կրեմ չքսեք պարանոցին, ապա դեմքի և պարանոցի միջև կոնտրաստը լուսանկարում շատ ակնհայտ կլինի (եթե նույնիսկ դա տեսանելի չէ հայելու մեջ):

3. Ինչպես խուսափել “Պանդայի աչքեր” էֆեկտից:  Խառնեք շտկող միջոցը քիչ քանակությամբ տոնային կրեմի հետ՝ մինչև աչքերի տակ քսելը: Դա կօգնի կանխարգելել շտկող միջոցի անբնական փայլը, ինչպես նաև այն շատ սպիտակ տեսք չի ունենա լուսարձակման ժամանակ:

4. Բրոնզագույն դիմափոշին քսեք միայն դեմքի եզրագծով:

5.  Շատ յուղոտ Т հատվածի դեպքում սովորական դիմափոշին չի օգնի, փորձեք գտնել հատուկ միջոց՝ ներծծող դիմափոշի, որը կլանում է  ճարպի մնացորդները և վերացնում յուղոտ փայլը:

6. Անպայման ընդգծեք հոնքերը: Լուսանկարներում բնական հոնքերը “կորչում” են, դա վերաբերում է հատկապես նրանց վերջավորություններին:  Դրա համար ընդգծեք հոնքերը մատիտով:

7. Լուսանկարներում աչքերի հեղուկ գծաներկը (սուրմա) ավելի լավ է ստացվում, քան մատիտը:

8. Ընտրեք կրեմային կարմրաներկ, որը պետք է լինի փայլով, բայց առանց առկայծումների: Լուսանկարվելիս մաշկը վառ և պայծառ տեսք կունենա:

9. Շրթունքների մատիտը քսեք միայն վերին շուրթին (որտեղ V-աձև կամարն է) և շուրթերի արտաքին անկյուններին: Այս հնարքն օգնում է ընդգծել շուրթերը, բայց չի կոպտացնում և ծանրացնում դրանք:

10.  Թուլացեք և ձեզ ազատ զգացեք: Հիշեք, որ ժպիտը զարդարում է դեմքն ավելին, քան ցանկացած շրթներկ կամ թարթչաներկ:

Եթե դուք այնուամենայնիվ դժգոհ եք ձեր լուսանկարներից, հնարավոր է խնդիրը լուսարձակման մեջ է, լուսանկարը սխալ անկյան տակ է ստացվել, կամ լուսանկարիչը ձեզ շատ մոտ է կանգնել: Նման խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը:

 

| դիտումներ` 39424
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին