Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դիմահարդարման գաղտնիքները (Make-up)

դիմահարդարման գաղտնիքները

Դիմահարդահարումը նուրբ մոտեցում է պահանջում: Եթե այն քիչ է, արդյունքը չի երեվում, եթե շատ է՝ արդեն այն չէ: Դիմահարդարման արվեստը կայանում է նրանում, որ ընդգծենք դեմքի անհատական գեղեցկությունը՝ աննկատ թողնելով մինչ այդ կատարված ողջ աշխատանքը: Ծանոթանանք այս գործի որոշ նրբություններին:

Տոնային կրեմ

Դիմահարդարման ժամանակ առանցքային նշանակություն ունի  դեմքի մաշկի գույնը: Դրա համար շատ կարեվոր են տոնային կրեմները: Դրանք ընտրվում են ոչ միայն մաշկի գույնին կամ դիմահարդարման տեսակին համապատասխան (ցերեկային կամ գիշերային), այլեվ մաշկի տարբեր տեսակների համար ընտրվում են տարբեր տեսակի տոնային կրեմներ: Դրանց մեջ կան նույնիսկ հատուկ միջոցներ բորբոքված մաշկի համար: Ժամանակակից դիմափոշիների եվ կրեմների կազմում հաճախ ներառվում են մաշկը տոնուսավորող եվ թարմացնող սննդարար նյութեր եվ վիտամիններ, ինչպես նաեվ անտիօքսիդանտներ եվ մաշկային հյուսվածքն ամրացնող նյութեր՝ լիֆթինգի(վերձգման) էֆեկտով:

Ձեր մաշկի տեսակն ու տոնային կրեմը

Նորմալ եվ անթերի մաշկի դեպքում կարելի է օգտագործել խոնավեցնող ու երանգավորող հեղուկ տոնային կրեմներ: Եթե դուք ուզում եք, որ կոսմետիկան մաշկի վրա շատ բարակ շերտով լինի, կոմպակտ տոնային կրեմը քսեք խոնավ սպունգով: Եթե  ուզում եք հաստ շերտ ստանալ (օրինակ երեկոյան դիմահարդարման համար), ապա սպունգը պետք է չոր լինի:

Յուղոտ մաշկի դեպքում ցանկալի է օգտագործել անյուղ հեղուկ տոնային կրեմ կամ երկարատեվ ազդեցության տոնային կրեմ:

Չոր մաշկի համար կիրառեք խոնավեցնող էֆեկտով տոնային կրեմներ, որոնք ավելի բնական տեսք կունենան դեմքի վրա: Իսկ եթե մաշկը շատ չոր է, ավելի լավ է օգտագործեք փափկացնող յուղեր պարունակող տոնային կրեմներ: Դրանք պետք է քսել խոնավ սպունգով, որ կնճիռները չընդգծվեն:

Ընտրում ենք տոնային կրեմի գույնը

Որպեսզի տոնային կրեմը դեմքի վրա դիմակի տեսք չստանա, պետք է ճիշտ ընտրել նրա գույնը: Մինչեվ գնելը կարող եք մի փոքր քսել այտին, այնպես, որ գույնը համընկնի ձեր մաշկի գույնի հետ կամ լինի ընդամենը մեկ տոնի տարբերություն: Ընդ որում՝ դիմահարդարվելիս ցանկալի է, որ լինեք հավասարաչափ լուսավորված սպիտակ պատերով սենյակում, իսկ հայելու երկու կողմերում լինեն ցերեկային լամպեր: Հաշվի առեք նաեվ այն տեղի լուսավորությունը, ուր պատրաստվում եք գնալ: Մոմերի կամ դեղին լամպերի տաք լուսավորության դեպքում դիմահարդարման բազային գույնը կարող է ավելի սառը լինել՝ մոտենալով վարդագույնին: Ցերեկային լամպերի սառը լուսավորության դեպքում ցանկալի է օգտագործել տաք, ոսկեգույն երանգներ:

Ինչպես ծածկել աչքերի սեվ շրջանակները

Եթե ունեք առողջ, գեղեցիկ մաշկ, կարող եք ամբողջ դեմքը չպատել տոնային կրեմով, բայց աչքերի շուրջ սեվ հետքերը ցանկալի է թեթեվ ներկել:  Պրոֆեսիոնալ վիզաժիստները աչքերի շուրջ մաշկը ծածկում են վրձինով, որը թույլ է տալիս կրեմն ավելի նուրբ տարածել կոպերին: Վրձնի մեկ շարժումով վերցվում է շատ քիչ կրեմ եվ տարածվում դեմքի կենտրոնից դեպի քունքերը: Աչքերի տակ կրեմի շերտը պետք է խոնավեցնել, որ դեմքի միմիկ շարժումների ժամանակ այն չխցանվի կնճիռների արանքում:

| դիտումներ` 109564
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին