Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ամառային դիմահարդարում

Ամառային Դիմահարդարում

Յուրաքանչյուր կին գիտի, որ դիմահարդարումը պետք է անպայման ներդաշնակ լինի հագուստի ոճի, տարվա եղանակի, ինչպես նաեվ օրվա եվ իրավիճակի հետ: Հիշում ենք նաեվ դիմահարդարման հիմնական կանոնը՝ աչքերն ընդգծելիս, շուրթերն ավելի մեղմ պետք է ներկել եվ հակառակը: Ամառային դիմահարդարումը պետք է լինի հազիվ նկատելի,
թեթեվ եվ բնական: Այն պետք է բավարար չափով պաշտպանի մաշկը արեվից եվ լինի ջրակայուն: Բայց դրա հետ մեկտեղ, ամառային դիմահարդարումը չպետք է  խանգարի մաշկի՝ թթվածնով հարստացմանը:

 Տոնային կրեմ

 Մաշկային շնչառությունը հեշտացնելու համար, ամռանն ավելի լավ է հրաժարվել տոնային կրեմից: Բայց եթե ձեր մաշկը պրոբլեմատիկ է եվ նման հնարավորություն չկա, ապա մաշկի թերությունները թաքցնելու համար շտկող միջոց օգտագործեք:

Տոնային կրեմը պետք է քսել մաքուր մաշկին, այդպես դիահարդարումն ավելի երկար կպահպանվի: Դրա համար նախ մաշկը մաքրեք տոնիկով եվ քսեք խոնավեցնող կրեմ, ապա նոր՝ տոնային կրեմը, որպեսզի այն հավասարաչափ բաշխվի: Տոնային կրեմը քսելուց հետո պետք է այն լավ տարածել ճակատի, կզակի շրջանում եվ ականջների մոտ, իսկ եթե ձեր հագուստը դեկոլտեով է, չմոռանաք տոնավորել նաեվ կուրծքը:

 Դիմափոշի

Տոնային կրեմը սպունգով կամ մատներով մաշկի վրա հավասարաչափ տարածելուց հետո, պետք է վրայից թեթեվ դիմափոշի քսել: Դիմափոշու հիմնական դերը մաշկի փայլն անցկացնելն է: Այն օգնում է նաեվ ծածկել մաշկի մանր թերությունները, բշտիկները, անոթային աստղիկները, լայնացած երակները: Դիմափոշին ե՛վ պաշտպանում է ծակոտիները քաղաքային փոշուց, ե՛վ դեմքին տալիս է ավելի խնամված տեսք:  Բայց չոր մաշկի դեպքում ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել դիմափոշուց:

Ստվերաներկ

Ամռանը դիմահարդարման համար ավելի լավ է կիրառել հազիվ նկատելի, բնական երանգների ստվերաներկեր:  Խորհուրդ չի տրվում օգտագործել հեղուկ ստվերաներկ, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում այն արագ կուտակվում են կնճիռներում եվ ծակոտիներում:

| դիտումներ` 27874
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին