Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչպես նիհարել ամանորյա տոներից հետո

Christmas girl in santa hat eat cake on plate.

Ամանորյա տոների արդյունքում ավելորդ քաշ հավաքած կանանց մեծ մասը ցանկանում է անմիջապես ազատվել ձեռք բերած կիլոգրամներից: Տարածված սխալներից մեկն այն է, որ մենք ընտրում ենք հնարավոր ամենախիստ դիետան: Օրգանիզմը, կարճ ժամանակահատվածում որոշակի քանակով կիլոգրամներ կորցնելիս, իսկական սթրես է ապրում և ձգտում է արագորեն լրացնել քաշի պակասը: Դրան նպաստում են նաև նոր տարվան հաջորդող տոները, «սթրեսային» դիետայի շնորհիվ նույնիսկ նորմալ սնվելիս կարելի է գիրանալ:

Ինչ անել տոներից հետո նիհարելու համար

Տոներից հետո ճիշտ դիետան ենթադրում է ոչ թե ավելորդ քաշից արագ ձերբազատում, այլ սահուն նիհարեցում: Դրա համար բավական է բացառել սննդակարգից բարձր կալորիականությամբ սննդամթերքները.

      1. Կենդանական ծագման ճարպերը
      2. Հրուշակեղենը և խմորեղենը
      3. Ալկոհոլը
      4. Օսլա պարունակող բանջարեղենը
      5. Ճարպոտ միսը

Սննդակարգի հիմքը պետք է կազմեն

      1. Անյուղ միսը, ձուկը
      2. Շիլաները
      3. Անյուղ կաթն ու կաթնամթերքը
      4. Մրգերը, բանջարեղենը
      5. Սեվ հացը
      6. Բուսական յուղը

Սննդի մեջ աղը մինիմալ պետք է լինի: Մթերքները կարելի է խաշել, գոլորշու վրա եփել, շոգեխաշել: Օրվա ռացիոնի կալորիականությունը չպետք է գերազանցի 1800-2000 կկալը: Դիետան կարելի է համալրել կանոնավոր ֆիզիկական վարժություններով:

Ամանորից հետո դիետայի մոտավոր ճաշացանկը

    • Առաջին նախաճաշ. դիետիկ շիլա և գազարի աղցան՝ շատ քիչ ձիթապտղի յուղով, ինչպես նաև գրեյպֆրուտ(նարինջ, խնձոր) և ոչ քաղցր թեյ կամ սուրճ:
    • Երկրորդ նախաճաշ. թթու կաղամբով աղցան՝ բուսական յուղով, մի կտոր հավի միս (որպես տարբերակ խաշած ձու) և մրգային հյութ՝ առանց շաքարի:
    • Ճաշ. բանջարեղենային ապուր, կանաչ խնձոր (կիվի, նարինջ) և գազարի հյութ՝ մեկ կաթիլ բուսայուղով:
    • Ընթրիք. ծովամթերք կամ ձուկ, ինչպես նաև բանջարեղենային ռագու, կանաչ խնձոր և քաղցր թեյ:
    • Քնելուց առաջ. անյուղ կեֆիր:

Ճաշացանկը փոփոխման ենթարկեք

Մասնագետները խորհուրդ են տալիս զանազանություն մտցնել դիետիկ մենյուի մեջ, այլ ոչ թե ամեն օր օգտագործել միևնույն կերակրատեսակները: Այսպես, բանջարեղենային ապուրին կարող է փոխարինել դիետիկ բորշը՝ լոբով, ցանկալի է առանց կարտոֆիլի: Դուք կարող եք պատրաստել նաև ապուրներ ցածր յուղայնությամբ կաթով: Միակ պայմանը՝ կալորիաների մշտական հսկողությունն է: Նոր տարուց հետո դիետան չպետք է շատ խիստ լինի, այլապես չեք խուսափի առողջական խնդիրներից: Կտրուկ անցումը գերսնուցումից սովի՝ ակնհայտ օգուտ չի տա:

| դիտումներ` 26533
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին