Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչպես խնամել շուրթերը`ձմռանը (Էջ 2)

 Շուրթերի խոնավեցում ձեռքի տակ եղած միջոցներով

Եթե դուք աշխատավայրում եք եվ ձեզ անհանգստացնում է շուրթերի չորության տհաճ զգացողությունը, այս իրավիճակում   օգնության կհասնի սովորական մանկական կրեմը: Այն բավական սնուցող է եվ լավ ներծծվում է, այնպես որ մի քանի րոպեից շուրթերն իրենց շատ ավելի լավ կզգան:

Նման ձեվով շուրթերի խոնավեցման խնդիրը կարելի է լուծել կոպերի համար նախատեսված կրեմով, քանի որ կոպերի մաշկը շատ նման է շուրթերի հյուսվածքին: Իհարկե այս լուծումն ավելի թանկ արժէ, դժվար թե ինչ-որ մեկը գնի կոպերի համար կրեմ եվ օգտագործի այն շուրթերը խոնավեցնելու համար: Բայց եթե շտապ պետք է կարգի բերել շուրթերը, իսկ ձեռքի տակ միայն կոպերի համար նախատեսված կրեմն է, իմացեք, որ այն կօգնի ձեզ:

Ճաքեր շուրթերի անկյուններում

Երբեմն պատահում է, որ շուրթերի անկյուններում առաջանում են ճաքեր: Դրա պատճառն ամենից հաճախ վիտամին B2-ի պակասն է: Այդ պատճառով ձեր սննդակարգում պետք է ընդգրկել մթերքներ, որոնք հարուստ են այս վիտամինով:

Այդպիսիք են կանաչ բանջարեղենը եվ մրգերը՝ հատկապես բրոկոլին եվ սպանախը, լոբազգիները, ձուն, միսը, ձուկը, կաթնաթթվային մթերքները: Այս վիտամինի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չի կուտակվում օրգանիզմում, ուստի նրա մշտական առկայությունն օրգանիզմում ապահովելու համար պետք է կանոնավոր օգտագործել վերը նշված մթերքները:

Ընդհանրապես գեղեցկությունն ու առողջությունը մեծ չափով կախված են ճիշտ եվ լավ բալանսավորված սննդից: Դրա համար պետք է լուրջ վերաբերվել այս հարցին եվ հետեվել, թե ինչ եվ ինչպես ենք մենք ուտում:

Ջուր՝ գեղեցիկ շուրթերի համար

Օրգանիզմի առողջության եվ գեղեցկության համար, ճիշտ սննդից բացի, կարեվոր գործոն է նաեվ մաքուր ջրի ամենօրյա բավարար չափով օգտագործումը: Ամեն օր պետք է օգտագործել ոչ պակաս քան երկու լիտր ջուր: Այս քանակը վերաբերում է հենց միայն ջրին. թեյը, սուրճը եվ մյուս խմիչքները չենք հաշվում: Պատահում է, որ շուրթերի անկյունների ճաքերի պատճառը ոչ թե վիտամին B-ի պակասն է հանդիսանում, այլ՝ օրգանիզմի սկսվող ջրազրկումը: 

| դիտումներ` 33528
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին