Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչպես խնամել շուրթերը`ձմռանը

Շուրթերի խնամք ձմռանը

Ձմռանը մեր շուրթերը ենթարկվում են արտաքին միջավայրի բացասական ազդեցությանը: Անկախ եղանակից շուրթերը միշտ տեսանելի են, դրանք չի կարելի թաքցնել հագուստի տակ: Եթե շուրթերը նորմալ վիճակում են, խնամված եվ առողջ տեսք ունեն, ապա անպայման կգրավեն հակառակ սեռի ուշադրությունը: Որպեսզի  շուրթերը ցրտահարված եվ ճաքճքած տեսք չունենան, ձմռանը դրանք պետք է լրացուցիչ խնամել:

Պաշտպանիչ բալզամ

Շուրթերը խնամելու համար ամենահասարակ խորհուրդը՝ պաշտպանիչ բալզամի օգտագործումն է: Այն կիրառելի է ոչ միայն ձմռանը, այլեվ ամռանը: Բալզամը պաշտպանում է շուրթերի բարակ մաշկը ցրտահարումից, իսկ ամռանը՝ արեվի վնասակար ճառագայթներից, որոնք չորացնում են շուրթերի զգայուն եվ նուրբ մաշկը:  Քսեք այն շուրթերին եվ սպասեք, որ ներծծվի, դրանից հետո կարելի է քսել շրթներկը:

Ինչպես խնամել ճաքճքած շուրթերը

Ինչ անել, եթե շուրթերի մաշկը ճաքճքել եվ թեփոտվում է, իսկ երեկոյան կարեվոր հանդիպում ունեք կամ ժամադրված եք: Այստեղ օգնության կհասնի շուրթերի մերսումը. ատամի խոզանակով մերսեք շուրթերը 2-3 ր: Դա կուժեղացնի շուրթերում արյան շրջանառությունը եվ կհեռացնի մաշկի մահացած բջիջները:

Դրանից հետո շուրթերին մեղր քսեք եվ թողեք  5-10 ր: Մեղրը ձեր շուրթերին անհավանական փափուկ, նուրբ եվ խոնավ տեսք  կտա: Ժամանակը լրանալուց հետո շուրթերը լվացեք տաք ջրով եվ տրորեք խավոտ սրբիչով: Վերջում քսեք խոնավեցնող բալզամ:

Դիմակ՝ ձիթապտղի կամ գերչակի  յուղով

Շուրթերի խնամքի եվս մեկ լավ միջոց է ձիթապտղի կամ գերչակի յուղով դիմակը, որը կօգնի ազատվել շուրթերի չորությունից: Մի քանի կաթիլ յուղ քսեք շուրթերին եվ լավ տարածեք:  Իդեալական կլինի, եթե այս դիմակը քսեք քնելուց առաջ եվ թողեք մինչեվ առավոտ: Գիշերվա ընթացքում շուրթերը լավ կխոնավանան, կսնուցվեն օգտակար նյութերով եվ առավոտյան լրիվ թարմ տեսք կունենան:
Կարելի է նաեվ այսպիսի դիմակ քսել ցուրտ եղանակին՝ տանից դուրս գալուց առաջ, բայց չմոռանաք անձեռոցիկով մաքրել ավելցուկները: Վրայից կարող եք քսել շուրթերի փայլ կամ հիգիենիկ շրթներկ:

| դիտումներ` 33470
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին