Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Սեվ շրջանակներ աչքերի տակ (Էջ 3)

Ավիտամինոզ

Վիտամինների անբավարարությունը՝ հատկապես B խմբի  եվ վիտամին C-ի, բարակացնում են արյունատար անոթների պատերը, դարձնելով նրանց՝ աչքերի շուրջ բարակ մաշկի տակ շատ նկատելի:

Ծխելը

Ծխելը նպաստում է անոթների նեղացմանը, որի պատճառով մաշկը թթվածնով վատ է հագենում՝աչքերի տակ ստանալով կապտավուն երանք:

Պիգմենտացիա

Աչքերի տակ նուրբ մաշկն առաջինն է արձագանքում արեվային ուլտրամանուշակագույն ճառագայթներին՝ մգանալով, հատկապես եթե տնից դուրս գալուց անմիջապես առաջ օգտագործել եք  մրգային թթուներով կրեմներ:

Ինչպես ձերբազատվել աչքերի մուգ շրջանակներից

Եթե աչքերի մուգ շրջանակները պայմանավորված չեն առողջական խնդիրներով, ապա հետեվելով մի քանի հասարակ կանոնների, դուք կմոռանաք աչքերի «կապտուկների» մասին:

Աշխատեք խմել օրական ոչ պակաս քան երկու լիտր ջուր, որպեսզի մաշկը լինի բավական խոնավեցված: Ուժեղ արեվի դեպքում աչքերի տակ քսեք  պաշտպանող քսուկ, որի SPF-գործոնը լինի 20-ից ոչ պակաս:

Ժողովրդական միջոցներ աչքերի մուգ շրջանակներից ազատվելու համար

Աչքերի սեվ շրջանակներից կարելի է ազատվել՝ խթանելով աչքերի շուրջ արյան շրջանառությունը: Ձեզ կօգնեն կոպերի վրա դրված սառը կոմպրեսները:  Դրա համար վերցրեք կտորի մեջ փաթաթված սառցե խորանարդներ կամ օգտագործված եվ սառեցված թեյի փաթեթներ:

Աչքերի մուգ շրջանակներից կօգնի ազատվել նարնջի ծաղիկների եթերային յուղը:

Օգտագործեք նաեվ՝ թարմ վարունգից, հում կարտոֆիլից, մանրացված մաղադանոսից (петрушка), տերեփուկի ծաղիկների եփուկից պատրաստված կոմպրեսներ:

Բայց ամենից արագ աչքերի մուգ շրջանակներից ձեզ կօգնի ազատվել՝ օրվա ռեժիմին հետեվելը, ռացիոնալ վիտամինացված սնունդը, թարմ օդին պարբերաբար զբոսնելը, վատ սովորություններից հրաժարվելն ու սթրեսներից խուսափելը, որը կդարձնի ձեր հայացքը պարզ եվ առողջությամբ փայլող:

 

| դիտումներ` 98425
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին