Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Սեվ շրջանակներ աչքերի տակ (Էջ 2)

Հելմինթոզ (ճիճվակրություն)

Ճիճվակրության դեպքում բացի աչքերի տակի մուգ հետքերից նկատվում է դյուրագրգռություն, դժվար է լինում կենտրոնանալ, կարող է դիտվել որովայնի վքնածություն եվ փորկապություն:

Անեմիա (սակավարյունություն)

Սակավարյունության դեպքում աչքերի տակի “կապտուկները” համալրվում են գերհոգնածությամբ եվ ընդհանուր թուլությամբ:

Սրտանոթային հիվանդություններ

Սրտանոթային հիվանդությունների դեպքում աչքերի սեվ շրջանակներից բացի անհանգստացնում է արագ վրա հասնող հոգնածությունը՝ չնչին ֆիզիկական ակտիվության պարագայում:

Նյութափոխանակության խանգարում

Նյութափոխանակության խանգարման դեպքում  աչքերի մուգ շրջանակները  զուգակցվում են քաշի կտրուկ անկմամբ կամ հակառակը՝ նրա ավելացմամբ, մաշկը դառնում է չոր, բարակ, ձեռք է բերում մոխրագույն երանգ:

Խրոնիկ հոգնածություն

Խրոնիկ հոգնածության դեպքում աչքերի տակ մաշկի կապտավուն երանգը զուգակցվում է ցերեկային քնկոտությամբ եվ գիշերային անքնությամբ, ինչպես նաեվ արագ վրա հասնող հոգնածությամբ:

Աչքերի տակ շրջանակների հայտնվելը լուրջ առիթ է բժիշկ-թերապեվտի հետ խորհրդակցելու համար, որ պարզեք դրանց առաջացման պատճառները, չէ որ շատ ներքին հիվանդություններ միանգամից մեզ չեն անհանգստացնում ցավով, բայց ինչպես հայելու մեջ՝ արտացոլվում են մաշկի վրա, այդ թվում եվ աչքերի մուգ շրջանակների տեսքով:

Աչքերի մուգ շրջանակները որպես կենսակերպի հետեվանք

Աչքերի մուգ շրջանակների առաջացման պատճառների երկրորդ խումբը կազմված է արտաքին գործոններից, որոնք վերաբերվում են մեր կենսակերպին:

Սթրեսներ

Նյարդային լարվածության ժամանակ նյութափոխանակությունը խանգարվում է, մաշկը չի հագենում բավարար քանակությամբ թթվածնով եվ խոնավությամբ, դրա համար աչքերի տակ չորացած մաշկի միջով մազանոթներն ավելի լավ են երեվում:

Գերհոգնածություն

Քնի պակասը եվ մոնիտորի առաջ երկարատեվ աշխատելը ջրազրկում են օրգանիզմը եվ հյուծում այն՝առաջացնելով թթվածնային քաղց: Աչքերի շուրջ մաշկը բարակում է, այդ պատճառով նրա տակից թափանցում է մազանոթային ցանցը՝ մուգ, թթվածնի պակասից կանգ առած արյունով:

Ոչ ռացիոնալ սնունդ

Կծու եվ աղի սննդի, ալկոհոլի, թունդ սուրճի կամ թեյի օգտագործումը՝ քնելուց առաջ, խախտում են ջրաաղային փոխանակությունն օրգանիզմում, որից կոպերն այտուցվում են, իսկ արյունատար անոթները լայնանում՝ առաջացնելով աչքերի տակ  ”կապտուկի” էֆեկտ:

Ալերգիա

Ալերգիան նույնպես առաջացնում է կոպերի այտուց, պատճառ կարող է հանդիսանալ ե՛վ անորակ կոսմետիկան, ե՛վ արտաքին գրգռիչները, ինչպիսիք են բույսերի փոշին ու կենդանիների մազերը:

| դիտումներ` 98427
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին