Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին

Սեվ շրջանակներ աչքերի տակ

sev shrjanakner achqeri tak

Աչքերի շուրջ մուգ մաշկը ոչ միայն դեմքը հոգնած է դարձնում, իսկ աչքերը ներս ընկած ու խամրած, այլեվ հայելու պես արտացոլում է առողջական խնդիրները, եթե նույնիսկ Ձեր մոտ դեռ ոչ մի տեղ չի ցավում եվ ոչինչ չի անհանգստացնում: Մանրամասն պարզաբանենք, թե որ հիվանդությունների եվ խնդիրների մասին կարող են վկայել աչքերի մուգ շրջանակները:

Ինչից է աչքերի շուրջ մաշկը սեվանում

Աչքերի շուրջ մաշկը շատ բարակ ու նուրբ է: Այստեղ գրեթե չկան ճարպագեղձեր, իսկ մաշկը ենթամաշկային բջջանքից  բաժանվում է բարակ թաղանթով: Թաղանթի հաստությունը պայմանավորված է ժառանգական նախատրամադրվածությամբ, մեկի մոտ այն հաստ է, ուրիշների մոտ շատ ավելի բարակ: Եվ քանի որ աչքերի տակ արյունատար անոթները  շատ մոտ են գտնվում մաշկի մակերեսային շերտին, ապա բարակ թաղանթի դեպքում նրանք թափանցում են մաշկի տակից՝ ստեղծելով մուգ հետքի էֆեկտ: Տարիքի հետ թաղանթը նկատելիորեն բարակում է, եվ արյունատար անոթները սկսում են  մաշկի տակից հստակ ընդգծվել:

Այնուամենայնիվ, անկախ տարիքից, եթե օրգանիզմում դիտվում է թթվածնի եվ վիտամինների պակաս, կամ խանգարվում է ավշի եվ արյան շրջանառությունը, ապա աչքերի տակ՝ մազանոթներում արյունը կանգնում եվ մգանում է,այստեղ՝ մաշկի վրա առաջացնելով “կապտուկներ”: Օրգանիզմում խոնավության պակասի դեպքում մաշկը դառնում է շատ չոր ու բարակ, իսկ մազանոթներն ավելի շատ են թափանցում մաշկի տակից, աչքերի շուրջ առաջացնելով մուգ հետքեր:

Աչքերի մուգ շրջանակների առաջացման պատճառները

Աչքերի տակ մուգ շրջանակների առաջացման պատճառները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի: Դրանցից մեկը կապված է ներքին օրգանների հիվանդությունների հետ, որը դրսից արտահայտվում է աչքերի մուգ շրջանակներով եվ դրա հետ մեկտեղ հաստատվում է լրացուցիչ սիմպտոմներով:

Հիվանդ երիկամներ

Երիկամների հիվանդության դեպքում աչքերի մուգ շրջանակներին գումարվում են  ճնշման տատանումները եվ հաճախամիզությունը, ինչպես նաեվ աչքերի տակ նկատվող «պարկիկները», որոնք հայտնվում են առավոտյան արթնանալուց հետո:

Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ

Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում աչքերի տակի մաշկը ոչ միայն մգվում է, այլեվ շատ չոր է դառնում, դեմքին հայտնվում են պիգմենտային հետքեր, կարող է դիտվել սրտխառնոց եվ փսխում:

| դիտումներ` 21800
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին