Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Պիլինգ (Էջ 3)

Քիմիական պիլինգ

Քիմիական պիլինգն իրականացվում է հատուկ բաղադրիչների և քիմիական նյութերի օգնությամբ, որոնք առաջացնում են մաշկի մակերեսային շերտի այրվածք՝ հետագա շերտազատմամբ: Պիլինգը սկսում են մաշկը մաքրելուց, որ կարգավորեն մաշկի թթվայնությունն ու ճարպազերծեն այն: Թթվի թույլ լուծույթները հավասարաչափ շերտազատում են էպիդերմիսի շերտերը, արդյունքում արագանում է կոլագենի սինթեզը՝ բարձրացնելով մաշկի տոնուսն ու էլաստիկությունը: Վերջում թթվի ազդեցությունը  չեզոքացվում է:

Քիմիական պիլինգի տեսակները

Կոսմետոլոգիայում առանձնացնում են՝

-Մակերեսային պիլինգ

-Միջային պիլինգ, երբ թթուն հասնում է մաշկի միջին շերտերին

-Խորը պիլինգ

Մակերեսային  քիմիական պիլինգ

Մակերեսային քիմիական պիլինգն իրականացվում է ալֆահիդրօքսիթթուներով, գլիկոլաթթվով:

Ալֆահիդրօքսիթթուներով պիլինգը համարվում է թեթև և միաժամանակ շատ արդյունավետ: Սա շատ խնայող մեթոդ է, որը ետ չի գցում աշխատանքային ռիթմից: Այս պիլինգը կարելի է սկսել երիտասարդ տարիքից՝ մաշկի ծերացման կանխարգելման համար: Ցուցում են հանդիսանում յուղոտ մաշկի հետ կապված խնդիրներն ու կորյակային հետքերը:

Մրգային թթուները ստանում են հիմնականում խաղողից կամ շաքարեղեգից: Մեթոդը, թթուների խտությունն ու պրոցեդուրաների քանակը որոշում է բժիշկ մաշկաբանը: Սովորաբար դա 5-10 սեանս է, 10-15 օր ընդմիջումով:

Գլիկոլաթթվով պիլինգն օգտագործվում է երիտասարդացման համար, դեմքի վրա և հատկապես աչքերի շուրջ մանր կնճիռների վերացման համար: Ոչ խորը կնճիռները վերացնելու համար բավական է երկշաբաթյա թերապիա անցնել: Երբեմն գլիկոլային պիլինգից հետո առաջանում է այտուց և կարմրություն, որը սովորաբար անցնում է մեկ օրվա ընթացքում:

Միջային քիմիական պիլինգ

Եռքլորքացախաթթվով միջային պիլինգը  կարող է վերացնել մանր կնճիռները, սպիերը և նույնիսկ խորը կնճիռները: Միջային պիլինգը դա սովորաբար 1-3 սեանս է, 1-2ամիս ընդմիջումով: Այս պիլինգը տրավմատիկ է և իրականացվում է հիվանդանոցում: Վերականգնման շրջանը մոտ մեկ ամիս է, քանի որ պիլինգից հետո միշտ այտուց է առաջանում, սկզբում ձեվավորվում է սպիտակ թաղանթ, հետո դիտվում է կարմրություն: Կարեվոր է անմիջապես օգտագործել անտիօքսիդանտներով հարուստ հանգստացնող կրեմներ: Տանը դեմքին անպայման քսեք խոնավեցնող կրեմներ, որ լրացնեք հեղուկի կորուստն  ու ազատվեք ձգվածության զգացողությունից:

Միջային քիմիական պիլինգն օգտագործում են ոչ միայն դեմքի վրա, այլև պարանոցի, դեկոլտեի շրջանում և ձեռքերի վրա:

Խորը քիմիական պիլինգ

Խորը պիլինգի համար օգտագործում են ֆենոլ, բայց նրա օգտագործումը սահմանափակ է՝ սպիագոյացման բարձր ռիսկի պատճառով:

Ինչպես տեսնում եք, մեր օրերում նորից երիտասարդ և առողջ մաշկ ձեռք բերելու հնարավորությունները շատ են: Ձեր խնդիրն է չծուլանալ՝ հմուտ մասնագետներով հագեցած գեղեցկության սրահ փնտրելու հարցում, եվ հիանալի արդյունքն ու բարդությունների բացակայությունը երաշխավորված են:

| դիտումներ` 90788
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին