Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Պիլինգ (Էջ 2)

Մեխանիկական պիլինգ

Մեխանիկական պիլինգը ներառում է՝

-Բրոսաժ

-Վակուում-պիլինգ

-Ուլտրաձայնային պիլինգ

-Միկրոդերմաբրազիա

Բրոսաժ

Բրոսաժն իրականացվում է՝ բնական մազից պատրաստված պտտվող խոզանակների օգնությամբ: Պիլինգն իրականացվում է դիմահարդարումից մաքրված եվ գոլորշահարված մաշկի վրա՝ մերսման գծերով: Այս տասը րոպե տևողությամբ անցավ գործողությունը ոչ միայն փափկեցնում-փխրունացնում է մաշկի մակերեսային շերտը, այլև լավացնում է նյութափոխանակությունն ու արյունամատակարարումը: Մարմնի պիլինգն իրականացվում է ավելի կոշտ խոզանակով, այն լուծում է նույն խնդիրները, ինչ՝ դեմքային բրոսաժը, պարզապես ավելի երկար է տևում:

Ուլտրաձայտային պիլինգ

Մաշկի մակերեսային մահացած բջիջների շերտը կարելի է հեռացնել նաև ուլտրաձայնային ալիքի օգնությամբ: Գործողությունն ինքնին բավականին անցավ է: Մաշկին քսում են գել կամ հանքային ջուր, որից հետո մաշկը հավասարապես մշակում են ուլտրաձայնային ալիքներ արձակող սարքով: Ուլտրաձայնային պիլինգն իրականացվում է որպես երիտասարդացնող պրոցեդուրա: Խորհուրդ է տրվում այն անցկացնել նաև արևի տակ երկար մնալուց հետո, երբ մաշկը ջրազրկված է և թեփոտվում է: Պիլինգը, հեռացնելով մահացած բջիջները, մաշկը դարձնում է երիտասարդ, հարթ և փափուկ: Պիլինգից հետո խորհուրդ է տրվում անցնել ինտենսիվ խոնավեցման ծրագիր:

Վակուումային պիլինգ

Վակուումային պիլինգը ևս չի վնասում մաշկը: Դեմքի վակուումային մաքրումն առաջացնում է էպիդերմիսի վերին շերտի մասնակի շերտազատում, նպաստում է դեմքի մաշկի արյունամատակարարման լավացմանը, բացում է մաշկի ծակոտիները: Վակուումային մաքրման ժամանակ կոսմետոլոգը  լայնացած ծակոտիներից «արտածծում» է սեվ կետերն ու կորյակները:

Միկրոդերմաբրազիա

Միկրոդերմաբրազիայի ժամանակ իրականցվում է մաշկի հարթեցում՝ հատուկ ապարատի օգնությամբ: Ալյումինի օքսիդի մանր բյուրեղները ճնշման տակ արտանետվում են մաշկի վրա՝ հարթեցնելով մակերեսային շերտի սպիերն ու կնճիռները: Միկրոբյուրեղային հարթեցումն ասես քերում է մաշկը՝շերտ առ շերտ, որը փոքր ինչ գրգռում է այն: Պիլինգի այս տեսակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պետք է անցնել ամբողջական կուրս, ամենաքիչը՝ տասը պրոցեդուրա: Դեմքի մաշկի համաչափ գույն ստանում են՝ աստիճանաբար:

Ֆիզիկական պիլինգ

Ֆիզիկական պիլինգի ժամանակ մաշկը շերտազատվում է ֆիզիկական ազդեցությունների հետեվանքով: Ֆիզիկական պիլինգը ներառում է լազերի, ցածր ջերմաստիճանի (կրիոթերապիա) եվ այլ մեթոդների կիրառումը:

Լազերային պիլինգ

Լազերային հարթեցումը շատ էֆեկտիվ գործողություն է՝ դեմքի պիգմենտային հետքերից, մանր կնճիռներից եվ կորյակային ցանից ազատվելու համար: Նրա անհերքելի առավելությունն այն է, որ այն հասանելի է նեղ տեղերի համար, ինչպիսին օրինակ աչքերի շուրջ մաշկն է: Լազերային հարթեցման ժամանակ բժիշկը հեռացնում է մաշկի մակերեսային շերտը՝ այրելով այն: Այս ամբողջ գործողությունն իրականացվում է կլինիկայում՝ ցավազրկման պայմաններում: Լազերային մաքրումից հետո վերականգնման շրջանը տևում է մեկ ամիս: Գեղեցկության սրահներում կարելի է օգտվել լազերային հարթեցման թեթեվ տարբերակից: Այս դեպքում աշխատանքի կարելի է ներկայանալ արդեն երկու օրից, երբ կարմրությունն ամբողջովին անցնի:

Կրիոթերապիա

Կրիոթերապիան մաշկի մշակումն է սառույցով կամ պարզապես ցածր ջերմաստիճանով: Մաշկի այրման արդյունքում  այն կարմրում է, նման ցնցումից հետո ակտիվանում է կոլագենի  արտադրությունը, բջիջները վերականգնվում են, դեմքի գույնը՝ հարթվում:

| դիտումներ` 90787
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին