Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Պիլինգ

piling

Պիլինգը դեմքի մաքրման հատուկ գործողություն է, որի ընթացքում հեռացվում են մաշկի անհարթությունները և նույնիսկ մանր կնճիռները, ինչի արդյունքում տեղի է ունենում դեմքի մաշկի թարմացում: Այս մեթոդիկան նախատեսված է մաշկի ծերացման կանխարգելման և տարիքային կոսմետիկ թերությունների շտկման համար: Պիլինգի ժամանակ հեռացվում է մաշկի վերին եղջերացած և ծերացած բջիջների շերտը, ինչը երիտասարդեցնում է մաշկը և դարձնում այն ավելի էլաստիկ:

Պիլինգի տեսակները

Կոսմետոլոգիայում առանձնացնում ենք պիլինգի հետեվյալ տեսակները.

-Կոսմետիկ պիլինգ

-Մեխանիկական պիլինգ

-Ֆիզիկական պիլինգ

-Քիմիական պիլինգ

Կոսմետիկ մակերեսային պիլինգ

Կոսմետիկ մակերեսային պիլինգը կարելի է իրականացնել տնային պայմաններում: Այն, որպես կանոն, ունի զուտ կանխարգելիչ բնույթ: Ամեն շաբաթյա մաշկի մաքրման շնորհիվ պահպանվում է նրա առաձգականությունը, հեռացվում են մահացած բջիջները, մաքրվում են ծակոտիները և վերանում են սև կետերը: Պարբերաբար իրականացվող այս գործողությունը դարձնում է մաշկը մաքուր և փափուկ:

Սկրաբ կամ գոմաժ՝ ելնելով մաշկի վիճակից

Մակերեսային պիլինգը կատարվում է երկու հիմնական միջոցներուվ` սկրաբի և գոմաժի: Սկրաբերը պարունակում են բուսական կամ արտադրական ծագման հարթեցնող գնդիկներ: Բնական սկրաբերում օգտագործվում են կոկոսի կամ նշի մանրացված ընկուզային կորիզները, ցորենի թեփը: Հենց նրանք են շերտազատում մահացած բջիջների վերին շերտը: Ավելի զգայուն մաշկի համար պետք է օգտագործել գոմաժներ, նրանց ազդեցությունն ավելի մեղմ է և չի վնասում մաշկը:

Կոսմետիկ պիլինգի իրականացման տեխնիկան

Գոմաժն ու սկրաբը քսում են մատների բարձիկներով՝ զուգակցելով դեմքի կոսմետիկ մերսման հետ: Գոմաժը սկզբում քսում են դեմքին, ապա մատներով գլորում են այն՝ մակերեսային բջջային շերտի հետ միասին: Գոմաժի օգտագործման համար հակացուցում են հանդիսանում մաշկի ծերացման պրոցեսները, քանի որ էլաստիկությունը կորցրած մաշկը կարող է թուլանալ:

Կոսմետիկ-քիմիական պիլինգ

Կոսմետիկ պիլինգը կարող է լինել նաև քիմիական, երբ մահացած բջիջները ոչ թե հեռացվում են, այլ լուծվում են: Դա տեղի է ունենում պիլինգային կրեմներում մրգային թթուների առկայության շնորհիվ (կաթնաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու): Որոշ պիլինգներ պարունակում են ֆերմենտներ: Ամենից հաճախ ժամանակակից կոսմետոլոգիայում օգտագործում են մրգերից ստացված ֆերմենտներ, օրինակ՝ պապայայից կամ կիվիից:

Կոսմետիկ պիլինգի անցկացման հաճախությունը

Կոսմետիկ պիլինգի անցկացման հաճախականությունը գլխավորապես կախված է մաշկի վիճակից, բայց այն պետք է լինի ոչ ավել քան շաբաթը 1-2 անգամ: Քսեք պիլինգը շրջանաձեվ շարժումներով՝ դեմքի կենտրոնից դեպի եզր և վեր ուղղությամբ:  Պետք է խուսափել աչքերի շրջակա հատվածներից: Պիլինգն անպայման պետք է  որոշ ժամանակ մնա դեմքի վրա (մինչև երեք րոպե): Անհրաժեշտ ժամանակը լրանալուն պես խնամքով լվացեք դեմքը տաք ջրով եվ սրբեք տոնիկով: Որից հետո կարելի է քսել դեմքի դիմակը կամ ամենօրյա խնամքի միջոցը:

Կոսմետիկ դիմակներ՝ մաշկի մաքրման համար

Մաշկի մաքրման համար կարելի է օգտագործել նաեվ կոսմետիկ դիմակներ: Նրանք ոչ միայն մաշկից հեռացնում են մակերեսային աղտոտվածությունը, այլեվ ազատում են ծակոտիները: Դիմակների հիմնական բաղադրիչը հանդիսանում է կավը, ինչպես նաև թթուները, ֆերմենտները, հակասեպտիկ նյութերը, որոնք նախատեսված են մաշկի ծակոտիներում բնակվող բակտերիաների ոչնչացման համար: Դիմակների կազմում ներառվող նյութերը կարգավորում են մաշկի ճարպազատումը եվ խոնավեցումը:

| դիտումներ` 90456
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին