Ինչպես խնամել դեմքի մաշկը

Շատ կանայք օգտագործում են տոնային կրեմ եվ դիմահարդարվում, բայց քչերն են օգտվում հատուկ մաքրող միջոցներից: Արդյունքում դեմքին հայտնվում են կարմիր հետքեր, ցան, կորյակներ, որի համար ստիպված են լինում դիմել բժիշկի: Միշտ անկրկնելի տեսք ունենալու համար պետք է հիշել մի քանի պարզ կանոն.
-Դեմքի խնամքի ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մաշկի տեսակը:
-Առավոտյան մաշկը պետք է մաքրել, տոնուսավորել, խոնավեցնել: Երեկոյան՝ մաքրել, տոնուսավորել, սնուցել:
- Ձեր դեմքը լվացեք երիցուկի , վաղինակի թուրմով կամ հանքային ջրով:
- Օգտվեք առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող պրոֆեսիոնալ բուժական կոսմետիկ միջոցներից, որոնք շատ ավելի արդյունավետ են , քան խանութներում լայն տարածում գտած քսուկներն ու դիմակները:
-Ցանկացած տիպի մաշկի դեպքում օգտակար է լվացվել առանց օճառի եվ միայն շաբաթը մեկ կարելի է օգտվել մանկական օճառներից: Ավելի ճիշտ է օգտագործել հատուկ միջոցներ՝ փափուկ փրփուրներ եվ գելեր: Եթե մաշկը չոր է, խուսափեք տտպող հատկությամբ օժտված կոսմետիկ միջոցների օգտագործումից:
-Լվացվելուց հետո մաշկն ամբողջությամբ մի չորացրեք, այլ խոնավեցրեք սրբիչով կամ թղթե անձեռոցիկով:
-Կոսմետիկան պետք է դեմքից հեռացնել հատուկ մաքրող կաթով կամ ծայրահեղ դեպքում կրեմով, եվ ոչ մի դեպքում՝ օճառով ու ջրով:
- Ցուրտ եղանակին տանից դուրս գալուց մեկ ժամ առաջ պետք է դեմքին քսել՝ սնուցող, տաք եղանակին՝ խոնավեցնող կրեմ:
-Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել մաշկը, սնուցել այն դիմակներով: Դա կարելի անել նաեվ տանը, բայց ցանկալի է մասնագետի խորհրդատվությունը, ով Ձեզ համար կընտրի մաշկի խնամքի անհատական ծրագիր՝ հաշվի առնելով Ձեր տարիքը, մաշկի վիճակը եվ տեսակը:
Այսպես օրինակ երիտասարդների մոտ շատ ակտուալ են կորյակային խնդիրները, որոնք լուծվում են հատուկ ծրագրով, որի մեջ մտնում են մաշկի մաքրումն ու հատուկ դիմակները: Միջին տարիքի կանանց առաջարկվում է մաշկի խնամքի ամբողջական ծրագիր, որն իրենից ներկայացնում է մի շարք տարբեր դիմակների հաջորդաբար տեղադրում: Տարիքով կանանց օգնում են երիտասարդեցնող էֆեկտով խոնավեցնող ծրագրերը: Դեմքը կարելի է խնամել նաեվ տնային պայմաններում, դրա համար գոյություն ունեն մի շարք պարզ, բայց արդյունավետ դիմակներ,որոնց կծանոթանաք մեր հաջորդ հոդվածներում: