Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչպես վերականգնել դեմքի մաշկն արեվայրուքից հետո (Էջ 2)

Կոլագենային դիմակներ

Օգոստոսին շեշտը դրեք կոլագենային դիմակների վրա: Դրանք ոչ միայն կօգնեն մաշկը վերականգնել արեվային այրվածքներից հետո (եթե անգամ դուք չեք վառվել, արեվայրուքն արդեն իսկ այրվածք է), այլեվ պայքարել  դիմախաղի մանր կնճիռների դեմ: Կոլագենը խոնավեցնում է մաշկը եվ լավացնում նրա առաձգականությունը: Առաջին պրոցեդուրայից հետո դեմքի մաշկը ձգվում է, գույնը՝ թարմանում:

Միկրոդերմաբրազիա

Եթե կարիք կա ավելի ակտիվ միջամտության, ձեզ կօգնի միկրոդերմաբրազիան: Դա յուրովի ապարատային պիլինգ է կամ այլ կերպ ասած՝ դեմքի մաշկի հարթեցում: Փափուկ եվ անցավ պրոցեդուրան ձեզ կօգնի ազատվել մաշկի մահացած բջիջներից եվ խթանել նրա վերականգնումը: Սա արագ գործընթաց է, արդյունքը երեվում է անմիջապես. դեմքի գույնը հարթվում է, մանր կնճիռները վերանում են, ծակոտիները՝ նեղանում:

Բիոռեվիտալիզացիա

Եթե դուք հասուն մաշկ ունեք, օգտվեք բիոռեվիտալիզացիայի մեթոդից: Դա մեզոթերապիայի տարատեսակ է, բայց ավելի էֆեկտիվ, հստակ ցուցումներով եվ 2-3 սեանսով բավարարվելու հնարավորությամբ: Բիոռեվիտալիզացիայի ընթացքում իրականցվում են հիալուրոնաթթվի բազմակի միկրոներարկումներ մաշկի բոլոր շերտերում: Հիալուրոնաթթուն դեպի իրեն է ձգում է ջրի մոլեկուլները, հարստացնելով դերման եվ ենթամաշկային բջջանքը՝ ջրով: Այն նպաստում է դերմայի բջիջների կողմից էլաստինի եվ կոլագենի արտադրությանը:  Իսկ ավելի պարզ՝ տեղի է ունենում մաշկի խոնավեցում ներսից. դեմքը լցվում է,  կնճիռները՝ հարթվում:

Չոր մաշկ

Եվ իհարկե մաշկի գերչորությունը, որի պատճառը միայն արեվը չէ: Ամռանը մենք քսում ենք դեմքին կրեմներ օրական 3-4 անգամ. նախ առավոտյան՝ արթնանալիս, հետո կրեմ արեվային լոգանքի համար, ապա կրեմ լողանալուց հետո… Սովորական պայմաններում մենք կրեմ քսում ենք օրական երկու անգամ: Ահա եվ ձեզ սթրես մաշկի համար: Այստեղ խորհուրդը պարզ է. խմեք շատ ջուր, վերցրեք ձեզ հետ խոնավեցնող կրեմ եվ քսեք օրեկան մի քանի անգամ: Վերջում հիշեցնենք, որ արեվի ճառագայթների չարաշահումը կարող է վտանգել ձեր առողջությունը, պահպանեք ձեզ…

| դիտումներ` 32714
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին