Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Ինչպես վերականգնել դեմքի մաշկն արեվայրուքից հետո

inchpes-verakangnel-mashkn-arevayruqic-heto

Ամռան ավարտին, երբ արդեն զգացվում է աշնան բույրը, թեթեվ ափսոսանք ես զգում, բայց միեվնույն ժամանակ՝ զգեստապահարանը, իսկ հաճախ նաեվ սանրվածքը փոխելու գայթակղություն է առաջանում: Երբ պատրաստվում ենք դիմավորել աշունը, մի տեսակ փորձում ենք թարմանալ, խունացած մազերին նոր երանգ տալ, արեվայրուք

ստացած մաշկին պայծառություն եվ փայլ հաղորդել…Այս հոդվածում կխոսենք դեմքի համար կատարվող գործողությունների մասին, որոնք պետք է անել սեպտեմբերի նախօրեին:

Արեվայրուքի հետեվանքները

Քանի դեռ մենք արձակուրդում ենք, մեր մաշկը հիանալի տեսք ունի, իսկ առօրյա կյանքին վերադառնալուց հետո, դրանից անգամ հետք չի մնում: Հանգստի սեզոնից մոտ 2-3  շաբաթ անց արդեն կոսմետոլոգների սենյակները լցվում են դժգոհ հաճախորդներով: Ինչու՞մն է խնդիրը…Բանն այն է, որ քանի դեռ մենք ինտենսիվ արեվայրուք ենք ընդունում, մեր մաշկը նույն ինտենսիվությամբ պայքարում է արեվի ճառագայթների վնասակար ազդեցության դեմ:  Եվ շատերը, գիտակցելով հանդերձ արեվայրուքի բոլոր բացսական հետեվանքները, չեն  զրկում իրենց այդ հաճույքից, որի համար հետո ստիպված են լինում վճարել:Սկսենք երեք հիմնական խնդիրներից եվ դրանց հեռացման պարզ մեթոդներից.  մաշկի չորություն, կնճռոտում(ֆոտոծերացում) եվ պիգմենտային բծեր:

Պիգմենտային բծեր

Պիգմենտային բծերը հենց այնպես չեն հայտնվում. մեր մաշկը  հաճախակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը հիշում է որպես ամենամյա արեվային այրվածք: Այսպիսի բացսական ինֆորմացիան կուտակվում է, իսկ պաշտպանական մեխանիզմները(հավասար շերտով լիարժեք պիգմենտ արտադրելու ունակությունը) սպառվում են: Եվ ահա, հերթական արձակուրդի ժամանակ, գեղեցիկ արեվայրուքի փոխարեն մեր դեմքին հայտնվում է  լաքաներով գունավորում՝ շագանակագույնի բոլոր հնարավոր երանգներով:  Դա մաշկի մեջ պիգմենտի անհավասարաչափ բաշխման դրսեվորումն է:

Ինչպես մաքրել պիգմենտային բծերը

Գեղեցկության սրահներում ձեզ կարող են առաջարկել ֆոտոթերապիայի տարբեր պրոցեդուրաներ, իսկ մինչ այդ տնային պայմաններում կարող եք օգտագործել լիմոն եվ տոմատ: Ամեն օր, երեկոյան դիմահարդարումը հեռացնելուց հետո, թույլ տվեք, որ ձեր դեմքի մաշկն «ընկերանա» բնական թթուների հետ: Դրանք իհարկե լաքաները չեն հեռացնի  100%-ով,  բայց մի քանի տոնով ավելի բաց կդարձնեն: Տնային պայմաններում ավելի հեշտ է լաքաների վրա դնել թարմ կտրած լիմոնի կամ լոլիկի շերտեր եվ թողնել  5-10 րոպե: Կոսմետիկ միջոցներից  ցերեկն  օգտագործեք  արեվապաշտպան միջոցներ, իսկ երեկոյան՝ սպիտակեցնող կրեմներ:

Կնճիռներ

Արեվի տակ մնալուց հետո եվս մեկ տհաճություն է հանդիսանում դեմքի կնճիռների խորացումն ու ընդգծվածությունը: Արեվայրուքն ունի երկու իրար հակասող առանձնահատկություն: Այն մի կողմից ծածկում է ցելյուլիտը,  մյուս կողմից՝ արտահայտիչ դարձնում ժամանակի հետքերը դեմքի վրա:

| դիտումներ` 32571
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին