Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Buy online watch: buy online watch

Դեմքի մաշկի ձգում (Lifting) (Էջ 2)

Վակուումային մերսում

Հյուսվածքների վակուումային մերսման ժամանակ դեմքը թուլանում է, արդյունքում մաշկն ավելի շատ արյուն եվ սննդարար նյութեր է ստանում: Վառ արտահայտված լիֆթինգի էֆեկտը երեվում է մաշկի տոնուսավորման եվ դեմքի օվալի ձգման տեսքով:

Ուլտրաձայնային լիֆթինգ

Ուլտրաձայնային ազդեցությունը նույնպես օժտված է լիֆթինգի էֆեկտով՝ մկանների տոնուսավորման եվ մաշկի կծկման հաշվին: Ուլտրաձայնային լիֆթինգի ժամանակ մանր կնճիռները լրիվ անհետանում են, իսկ խորը կնճիռները հարթվում են՝դառնալով մանր:

Միոստիմուլյացիա

Միոստիմուլյացիայի օգնությամբ մաշկի լիֆթինգն իրականացվում է  դեմքի մկաններիի վրա ազդեցության հաշվին: Միոստիմուլյացիան թույլ է տալիս կարգավորել մկանային տոնուսը՝ հաջորդաբար մկանների կծկման եվ միկրոշրջանառության ակտիվացման շնորհիվ: Արդյունքում հարթվում են մանր կնճիռները եվ մաշկն ավելի ձգված տեսք է ստանում:

Միկրոհոսանքներ

Միկրոհոսանքները, որոնք օգտագործվում են մաշկի լիֆթինգի համար, տոնուսավորում են ինչպես մազարմատների մկանները, այնպես էլ մաշկի ծակոտիների ու անոթների մկանները: Արդյունքում լավանում է բջջային փոխանակությունը, արյան շրջանառությունը եվ թունավոր նյութերի դուրս բերումը: Ամենակարեվորը՝ միկրոհոսանքները խթանում են բջիջների նորմալ ակտիվությունը՝ ապահովելով կայուն լիֆթինգի էֆեկտ:

Լազերային հարթեցում

Լազերային հարթեցումը, հանդիսանալով լիֆթինգի էֆէկտ առաջացնող միջոց, վերացնում է  մաշկի մակերեսային շերտը՝ կնճիռների եվ պիգմենտային հետքերի հետ միասին: Բացի մաշկի մակերեսային շերտերի թարմացումից, լազերի ազդեցությամբ տեղի է ունենում  մաշկի խորը շերտերի կոլագենային թելերի կծկում, ինչի արդյունքում ստանում ենք մաշկի իրական ձգման էֆեկտ՝ ազատվելով ավելի խորը կնճիռներից:

Ֆոտոերիտասարդացում

Մաշկի լիֆթինգ ապահովող նորագույն մեթոդը ֆոտոերիտասարդացումն է, որը թույլ է տալիս թարմացնել մաշկը եվ շտկել՝ քիթ-շրթունքային ծալքերը, ճակատի խորը կնճիռները, աչքերի շուրջ մանր կնճիռները: Ֆոտոերիտասարդացումը դա տեսանելի ուժեղ լույսի խրձի ազդեցությունն է մաշկի մակերեսային եվ խորը շերտերի վրա, որը բերում է էլաստինի ու կոլագենի առաջացմանը: Դրանով էլ բացատրվում է ֆոտոերիտասարդացման արտահայտված եվ կայուն լիֆթինգի էֆեկտը:

| դիտումներ` 70572
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին