Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին

Դեմքի մաքրում

demqi-maqrum

Որպեսզի ձեր մաշկն առողջ լինի, անհրաժեշտ է երբեմն իրականացնել դեմքի խորը մաքրում, իսկ պրոբլեմատիկ մաշկով մարդիկ, ում դեմքի վրա նկատվում են սև կետեր և կորյակներ,  այդպիսի պրոցեդուրա պետք է իրականացնեն ամենաքիչը ամիսը մեկ անգամ: Այս պրոցեդուրայի ընթացքում տեղի է ունենում սև կետերի և կորյակների հեռացում, մահացած բջիջների թեփազատում և հեռացում, արդյունքում մաշկն ազատվում է թույներից և խարաններից, նկատելիորեն ակտիվանում են արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Մաքրված մաշկը շատ ավելի լավ է շնչում, որը զգալիորեն կրճատում է նոր առաջացող սև կետերի և կորյակների քանակը: Նախկինում դեմքի մաքրումը զգալի անհանգստություն էր պատճառում, բայց այժմյան մեթոդների պարագայում անհարմարությունն իսպառ բացակայում է այն բանի շնորհիվ, որ մաշկը մշակվում է հատուկ նյութերով, ինչի արդյունքում մաշկի ծակոտիները մաքսիմալ բացվում են, և մաշկային ճարպը լուծվում է: Ապա հեռացվում են բորբոքման օջախներն ու մահացած բջիջները: Դրանից հետո մաշկին քսում են կրեմներ և դիմակներ, որոնք ընտրվում են անհատապես յուրաքանչյուր մարդու համար՝ կախված իր մաշկի վիճակից: Բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաների ավարտից հետո ձեր մաշկին քսում են հանգստացնող և չորացնող միջոցներ՝ անցկացված պրոցեդուրայի տեսանելի հետևանքները վերացնելու համար:

Դեմքի մեխանիկական մաքրում

Բոլոր գեղեցկության սրահներում առաջարկում են դեմքի մաքրման տարբեր տեսակներ, սկսած ուլտրաձայնի օգտագործումից, վերջացրած տարբեր մրգային պիլինգներով: Բայց միևնույնն է, ամենատարածված մեթոդը մնում է դեմքի ձեռքային կամ մեխանիկական մաքրումը: և հարցն այստեղ մեթոդի պարզության կամ մատչելիության մեջ չէ, այլ արդյունավետության: Այս պրոցեդուրան բավական տեսանելի է, այդ պաճառով մարդն ընտրում է այն, չէ որ միանգամից երևում է ինչ և ինչքան են մաքրել: Այս ամենին գումարվում է նաև այն, որ մեթոդը համեմատաբար արագ է, ամբողջ պրոցեդուրան ձեզնից կխլի ժամից ոչ ավել:

Դեմքի ձեռքային մաքրման պրոցեդուրան դա մատներով կորյակների կամ կոմեդոնների հեռացումն է: Ամբողջ պրոցեդուրան իրականացվում է ձեռքերով, բժիշկի ձեռքերը փաթաթված են ստերիլ անձեռոցիկներով, իսկ կոմեդոնների մաքրումն իրականացվում է հատուկ գդալներով, որոնք անվանում են նաև Ուննի գդալներ: Մաքրելուց առաջ մաշկը նախապես ենթարկվում է գոլորշու ազդեցությանը՝ ծակոտիների լայնացման համար, հետո բժիշկ կոսմետոլոգը սկսում է հեռացնել կորյակները, իսկ պրոցեդուրայի ավարտից հետո մաշկին տեղադրում են հատուկ հանգստացնող և ձգող դիմակներ:

Մեխանիկական մաքրման պրոցեդուրան՝բրաշինգը, կորյակային հիվանդության բուժման համար ամենաարդյունավետ պրոցեդուրան է : Այս մեթոդն օգտագործվում է սովորաբար բաց թողնված վիճակների դեպքում: Պրոցեդուրայի թերություններից մեկն այն է, որ այն շատ ցավոտ է , և ավարտից հետո որոշ ժամանակ դեռ կպահպանվեն ցավային զգացողություններն ու մաշկի կարմրությունը:

Մեխանիկական մաքրման արդյունքները համարժեք են միջային պիլինգի արդյունքներին՝ կորյակների իսպառ բացակայություն, լավ շնչող մաշկ, որի վրա գրեթե չեն նկատվում ծակոտիներ, և  մաշկի ավելի հարթ գույն: Պրոցեդուրայից հետո՝ սկզբնական շրջանում կդիտվի բարձր քրտնարտադրություն և քոր: Ձեր մաշկը կծածկվի կարմիր հետքերով, որոնք իհարկե կարճ ժամանակում կանհետանան, իսկ մի քանի օր անց այն կսկսի թեփոտել: Դրա համար պետք է պլանավորեք ձեր օրն այնպես, որ տվյալ պրոցեդուրայից հետո՝ մոտակա ժամանակները անհրաժեշտ չլինի մասնակցել որևէ հանդիսավոր միջոցառման:

 

| դիտումներ` 42601
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին