FredericM-ի մասին

FredericM ընկերությունը հայտնվել և սկսել է զարգանալ Միջերկրական ծովի արևաշող ափին, որի մասին երազում է ողջ աշխարհը:

Դա իր հպարտությունն ու յուրահատկությունն է: Գրաս քաղաքը, որը գտնվում է այս տարածքում, շարունակում է մնալ օծանելիքների մայրաքաղաքը՝ աշխարհի մասշտաբով:

Մեծ քաղաքների իրարանցումից հեռու՝ այս հարուստ բնության գրկում, կա ապրելու արվեստ: Այս շրջանի բնությունը իր հետքն է թողնում FredericM-ի ողջ գաղափարախոսության վրա:  FredericM-ը հանդիսանում է այդ ավանդույթի ժառանգորդը:

Domaine de la Frayere-ի սրտում, Գրասի բարձունքի վրա, FredericM-ն այսօր, ինչպես և հին օրերում, աճեցնում է մայիսյան վարդ՝ ոգեշնչվելով Պրովանսի բնությունից:

 

Կիսվել ընկերների հետ`