Հավանե՛ք մեր էջը Facebook-ում և հետևեք մեր նորություններին
Новой вехой в истории тахографии является.
Buy online watch: buy online watch

Կարիես

karies

Կարիեսը (ոսկրափուտ) ատամների կարծր հյուսվածքների պրոգրեսիվող ախտահարումն է, որն առաջացնում է ատամների էմալի դեկալցինացիա՝ կալցիումազրկում: Սա ամենատարածված հիվանդություններից է՝ հատկապես մանկական տարիքում: Կարիեսից հետո կարող են լինել բարդություններ՝ պուլպիտ եվ պերիոդոնտիտ:

Ախտահարման աստիճանից կախված տարբերակում են կարիոզ պրոցեսի չորս փուլ.

1.Սկզբնական կարիես .քիչ տեսանելի կամ պիգմենտավորված հետքի փուլ

2. Մակերեսային կարիես. էմալի ամբողջականության խախտում եվ ոչ մեծ դեֆեկտի առաջացում

3. Միջին կարիես. կարծր հյուսվածքների քայքայում՝ միջին դենտինին հասնող դեֆեկտի առաջացմամբ, գրգռիչների ազդեցությունից ցավային զգացողություն՝ սրացման ժամանակ

4. Խորը կարիես. ատամի կարծր հյուսվածքների արտահայտված քայքայում՝ մեծ խոռոչի ձեվավորմամբ, որն առանձնանում է պուլպայից դենտինի բարակ շերտով 

Կարիեսի պատճառները

Բերանի խոռոչի հիգիենային չհետեվելը հանդիսանում է այս տարածված հիվանդության գլխավոր պատճառներից մեկը: Ատամների քայքայման պատճառը բակտերիաներն են, որոնք սովորաբար ապրում են բերանի խոռոչում, արդյունքում նստվածքը մնում է այն դժվարահասանելի տեղերում, որտեղից այն դուրս չի գալիս ատամների մաքրման ժամանակ: Բակտերիաների կեսը, որոնք մնում են այս մասերում, կազմում են ստրեպտակոկերը, իսկ հանքային աղերը նստվածքում միայն ամրացնում են նրան: Նշանակություն ունի ատամի կարծր հյուսվածքի, նրա նյարդանոթային հյուսվածքի վիճակը, ատամների հյուսվածքի հասունացման եվ ձեվավորման շրջանում  օրգանիզմի ինքնազգացողությունը: Սնուցման խանգարումը, ֆտորի եվ ֆոսֆորի անբավարար օգտագործումը, օրգանիզմում կալցիումի անբավարար քանակը: Ինչպես նաեվ կարիեսի հանդեպ հակում ունեն ցածր իմունիտետով մարդիկ:

Կարիեսի սիմպտոմները

Կարիեսի սիմպտոմները բազմաթիվ են. տհաճ հոտ բերանից, ցավային ռեակցիա տաք կամ սառը խմիչքներ օգտագործելիս, սուր նվացող ցավ, էմալի մգացում, ծամելիս ցավ՝ սննդի ճնշման հետեվանքով այն տեղերում, որտեղ կարիեսն ախտահարել է ատամի հյուսվածքը:

Կարիեսի բուժումը

Կարիեսի բուժումը կայանում է ատամի քայքայված հատվածների հեռացման եվ նրա խոռոչների լցոնման մեջ:

Պետք է ամբողջությամբ հեռացնել այն մասերը, որտեղ հայտնաբերվել է կարիես, իսկ հետո լցոնել հեռացված տարածությունը պլոմբող նյութով, ինչպես ժողովուրդն է ասում՝ պլոմբով: Եթե կարիեսն արդեն խորացած է, անհրաժեշտ է ավելի հաճախ այցելել ատամնաբույժին, պուլպիտի կանխարգելման նպատակով: Դրա համար նախ դնում են ժամանակավոր պլոմբ, իսկ հետո, եթե պուլպիտ չզարգացավ, դնում են հիմնական պլոմբ: Եթե ժամանակին դիմեք մասնագետ ատամնաբույժի, ապա կարիեսը մեծ անհանգստություններ չի պատճառի եվ կվերացվի ամենակարճ ժամկետներում: Ատամի ցավ ունենալիս պետք չէ ձգձգել, հուսալով, որ այն կանցնի, չէ որ բնության մեջ առանց պատճառի ցավ չի լինում:

Ճիշտ մաքրումը հանդիսանում է ամենակարեվոր քայլը դեպի առողջ ատամներ: Կատարեալ տարբերակով՝ ատամները պետք է մաքրել ամեն սնունդ ընդունելուց հետո, նույնիսկ մեկ, բայց շատ մանրազնին մաքրումն ամեն օր ավելի էֆէկտիվ կլինի, քան բազմաթիվ արագ մաքրումները: Նույնիսկ նորմալ մաքրման պարագայում կարելի է թողնել նստվածքի մոտ 80%-ը:

Հանքային ֆտորը մեծ նշանակություն ունի ատամների առողջ պոտենցիալի համար:Կարիեսին   վերաբերող հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդացությունը բարձր է այն շրջաններում, որտեղ խմելու ջուրը պարունակում է ոչ պակաս քան 0,5 պրոմիլ ֆտոր եվ ցածր է այն շրջաններում, որտեղ խմելու ջուրը պարունակում է 1-2 պրոմիլ ֆտոր, որը զգալիորեն նվազեցնում է կարիեսով հիվանդացությունը:

Սննդակարգը մեծ դեր է խաղում ատամի հյուսվածքի վիճակի համար: Ճիշտ ընտրված դիետայով՝ ատամներն ու ծնոտները կարող են ավելի ամուր եվ առողջ լինել նույնիսկ ծեր տարիքում:

| դիտումներ` 13535
Մեկնաբանություններ
Դուր եկավ կա՞յքը՝ սեղմեք
Ողջույն! X
Դուք դեռ չե՞ք հավանել մեր Fecebook-յան էջը:
Սեղմեք
և տեղեկացեք մեր վերջին նորությունների մասին